Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ուղևորուհու վարքագծի պատճառով

ՌԴ ՆԳՆ մամուլի խոսնակ Իրինա Վոլկը հայտնել է, որ Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է Շերեմետևո օդանավակայան՝ բիզնես դասի ուղևորուհու կողմից ուղեկցորդուհուն ծեծելու պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Օդանավակայանի ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է ստացել, որ Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձվում է մեկնման վայր՝ բիզնես դասի ուղևորի կողմից ցուցաբերված անպատշաճ վարքագծի պատճառով։ Բացի դրանից՝ էկոնոմ դասով ուղևորվող մեկ այլ կնոջ ինքնազգացողությունը վատացել է և բժշկական օգնության կարիք ունի», - իր թելեգրամյան ալիքում գրել է Վոլկը։
Նա պարզաբանել է, որ հանցագործը Կեմերովոյի մարզի բնակիչ է, ծնված 1991 թվականին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 213-րդ՝ «Խուլիգանություն» հոդվածով:

«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
70Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
74Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
90Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
96Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
71Երեկ, 22:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
89Երեկ, 20:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
104Երեկ, 20:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
107Երեկ, 19:06