«Չպետք է ակնկալել, թե ՌԴ-ում ղեկավարության փոփոխությունն ավտոմատ կերպով կնվազեցնի ՆԱՏՕ-ի սպառնալիքները». Մարկ Ռյութե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն գերմանական Bild գործակալությանը տված հարցազրույցում, խոսելով Ռուսաստանում հնարավոր իշխանության փոփոխությունների մասին՝ զգուշացրել է, որ չպետք է ակնկալել, թե ղեկավարության փոփոխությունն ավտոմատ կերպով կնվազեցնի ՆԱՏՕ-ի սպառնալիքները: Դաշինքը պետք է պատրաստ լինի ռիսկերի՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ Մոսկվայում։
Նա հատուկ ուշադրություն է դարձրել գլոբալ անվտանգության ասպեկտին՝ մատնանշելով Ռուսաստանի և Չինաստանի միջև կապը: Նա կարծում է, որ Թայվանի շուրջ ռազմական սցենարի դեպքում Պեկինը կարող է փորձել ներգրավել Մոսկվային Եվրոպայում իրավիճակի ապակայունացման գործում։
Նախկինում ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ զգուշացրել էին, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը կարող է պատրաստ լինել դաշինքի հետ խոշոր բախման երեքից հինգ տարվա ընթացքում: Այս ֆոնին Էստոնիան, Լիտվան և Լեհաստանը նախատեսում են հաջորդ տարի պաշտպանությանը հատկացնել իրենց ՀՆԱ-ի ավելի քան 5%-ը, մինչդեռ ՆԱՏՕ-ի մյուս երկրները նույնպես ավելացնում են ռազմական ծախսերը։
Պաշտպանության հարցերով եվրոհանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը հայտարարել է, որ գերմանական հետախուզական գործակալությունների տվյալներով՝ Կրեմլը քննարկում է ՆԱՏՕ-ի երկրների վրա հնարավոր հարձակման սցենարներ։ Միևնույն ժամանակ, Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW) նշում է ռուսական տեղեկատվական և հոգեբանական գործողությունների աճ, որը կարող է դիտվել որպես դաշինքի հետ հնարավոր հակամարտության նախապատրաստման մաս։

«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
2618:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
4117:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
4817:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
5816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
7316:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6816:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7816:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8715:54