Իսրայելի դեմ Իրանի ցանկացած գործողություն կարժանանա «շատ ուժեղ պատասխանի». Նեթանյահու

Իրանի կողմից Իսրայելի դեմ ցանկացած գործողություն կարժանանա շատ ուժեղ պատասխանի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ Երուսաղեմում եռակողմ հանդիպումից հետո։
«Մենք տեղյակ ենք, որ Իրանը վերջերս զորավարժություններ է անցկացնում։ Մենք ուշադիր հետևում ենք դրան և անցկացնում անհրաժեշտ գնահատականը։ Ես ուզում եմ Իրանի համար հստակեցնել, որ Իսրայելի դեմ ցանկացած գործողություն կարժանանա շատ ուժեղ պատասխանի», - ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նշել է, որ Իսրայելը «մեծ հաջողությունների է հասել Իրանի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ» 2025 թվականի հունիսին։ «Մեր (Իսրայելի - խմբ.) հիմնարար սպասումները Իրանից չեն փոխվել, և դրանք վերաբերում են ուրանի հարստացմանը և մեր դեմ միջնորդական պատերազմների դադարեցմանը։ Եվ ես գիտեմ, որ ամերիկյան դիրքորոշումը նույնպես չի փոխվել», - հավելել է նա։

«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
70Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
74Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
90Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
96Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
71Երեկ, 22:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
89Երեկ, 20:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
104Երեկ, 20:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
107Երեկ, 19:06