ԱՄՆ-ն պարգևատրում է առաջարկում այն միգրանտներին, որոնք կամավոր կլքեն երկիրը

ԱՄՆ-ի վարչակազմը 3000 դոլար կվճարի բոլոր անօրինական միգրանտներին, որոնք կորոշեն լքել երկիրը։ Վճարումը հասանելի է նրանց համար, ովքեր կդիմեն «ինքնաարտաքսման» համար մինչև Նոր տարի, հաղորդում է Reuters-ը։
Նախկինում անօրինական միգրանտներին, որոնք կորոշեին կամավոր լքել ԱՄՆ-ն, առաջարկվում էր ընդամենը 1000 դոլար։ «Այս տոնական շրջանում ամերիկացի հարկատուները առատաձեռնորեն եռապատկեցին անօրինական միգրանտների համար երկիրը կամավոր լքելու խթանը», - ասել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ 3000 դոլարից բացի, միգրանտները կստանան նաև ավիատոմսեր։ Իմիգրացիոն խախտումների համար տուգանքներն ու հնարավոր պատժամիջոցները կներվեն։
Նախկինում ներքին անվտանգության նախարարությունը հայտնել էր, որ մեկ անօրինական միգրանտի ձերբակալությունը, կալանավորումը և արտաքսումը երկրին արժենում է 17000 դոլար։ Հետևաբար, նրանց կամավոր հեռանալու համար վճարելն ավելի արդյունավետ է։ 2025 թվականի սկզբից ի վեր 1,9 միլիոն մարդ օգտվել է այս առաջարկից։

«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
5622:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
7420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
24015:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
11013:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
10313:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
11111:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
27210:07