Bloomberg-ը ներկայացրել է Ռուսաստանի կարծիքը` 20 կետանոց խաղաղության ծրագրի մասին

Ռուսաստանն ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից մշակված 20 կետանոց խաղաղության ծրագիրը դիտարկում է՝ որպես հետագա բանակցությունների «մեկնարկային կետ», սակայն իշխանությունները կփորձեն փաստաթղթում էական փոփոխություններ կատարել, քանի որ այն չունի Մոսկվայի համար կարևոր դրույթներ և բազմաթիվ հարցերի պատասխաններ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին։
Գործակալության աղբյուրը նշել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ են երաշխիքներ, որ ՆԱՏՕ-ն չի շարունակի ընդլայնվել դեպի արևելք, և որ Ուկրաինան կպահպանի իր չեզոք կարգավիճակը, եթե միանա Եվրոմիությանը։ Աղբյուրը նաև հավելել է, որ ծրագիրը չի պարունակում որևէ սահմանափակում ուկրաինական բանակի չափի կամ զենքի տեսակների վերաբերյալ հակամարտության ավարտից հետո, ինչպես նաև հստակ երաշխիքներ Ուկրաինայում ռուսաց լեզվի իրավական կարգավիճակի վերաբերյալ։
Աղբյուրի խոսքով՝ Մոսկվան ցանկանում է պարզաբանումներ ստանալ պատժամիջոցների վերացման և Արևմուտքում գտնվող հարյուրմիլիարդավոր դոլարների ռուսական ակտիվների ապասառեցման վերաբերյալ։
Bloomberg-ը հաղորդում է, որ Ռուսաստանը փաստաթղթի ներկայիս տարբերակը դիտարկում է՝ որպես «բավականին տիպիկ ուկրաինական ծրագիր» և կուսումնասիրի այն «սառնասրտությամբ»։

«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
5813:24
«Երևանում բոլոր սուպերմարկետները ստուգվել են, հայտնաբերվել է ժամկետնանց սնունդ». Ավետ Բաբայան (տեսանյութ)
6912:36
«Եթե շարունակեք ձեր անպարկեշտ բերանը բացել, շատ խիստ կպատժվեք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7012:00
«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8011:36
«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
7811:06
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի քանի դպրոցների տնօրեններ
6810:42
Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է
7409:18
«50 տարի անկողնուն գամված հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել»․ Իրինա Յոլյան
8909:12