Ադրբեջանը համաձայնել է խաղաղապահ զորքեր ուղարկել Գազայի հատված

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը հայտարարել է, որ Ադրբեջանը համաձայնել է խաղաղապահ զորքեր ուղարկել Գազայի հատված։
«Այն (Թրամփի խաղաղության ծրագիրը) նախատեսում է Միջազգային կայունացման ուժերի ստեղծում։ Ես չեմ ուզում, որ ամերիկյան զորքերը այնտեղ լինեն. իսրայելական զորքերի վերադարձը կնշանակի լայնածավալ պատերազմ և հարաբերությունների նորմալացման բացակայություն, և դա խնդիր է։ Հետևաբար, մենք կունենանք միջազգային զորքեր. Ինդոնեզիան, Ադրբեջանը և այլ երկրներ արդեն համաձայնել են մասնակցել», - ասել է Վալցը The Hugh Hewitt Show հայտնի ռադիոհաղորդմանը տված հարցազրույցում։
Երեկ Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը ճապոնական Nikkei թերթին ասել է, որ Բաքվի մասնակցությունը Գազայի համար ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի ծրագրի շրջանակներում ստեղծված ուժերին դժվար կլինի՝ մանդատի շրջանակի վերաբերյալ հարցերի պատճառով։
Օգնականը հայտնել է, որ Վաշինգթոնը դիմել է Բաքվին Միջազգային կայունացման ուժերի կազմում ադրբեջանական զորքեր ընդգրկելու առաջարկով։ «Վերջնական որոշում դեռևս չի կայացվել», - ասել էր Հաջիևը։

«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
61Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
63Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
83Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
89Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
68Երեկ, 22:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
87Երեկ, 20:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
102Երեկ, 20:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
105Երեկ, 19:06