ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը «մոտենում է»

Միացյալ Նահանգները կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը «մոտենում է», սակայն մի շարք հարցերի լուծումը դեռևս պահանջում է Մոսկվայի և Կիևի համաձայնությունը։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Օրակարգում ավելի քիչ հարցեր կան, քան երկու շաբաթ առաջ։ Եվ դա լավ նորություն է», - նշել է նա՝ անդրադառնալով կարգավորման խորհրդակցությունների ընթացքում լուծվելիք հարցերին։
«Դեռ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն այնպես, որ երկու կողմերն էլ կարողանան համաձայնության գալ։ Այնուամենայնիվ, մենք մոտ ենք», - հավելել է Ուիթաքերը։
Նրա խոսքով՝ Վաշինգթոնն ու Կիևը համաձայնության են եկել նաև անվտանգության երաշխիքներին վերաբերող հիմնական հարցերի շուրջ։
«Ի վերջո, ամեն ինչ կախված է տարածքի և դրա բաժանման հարցից՝ լինի դա ապառազմականացված գոտի, թե տնտեսական հնարավորությունների գոտի, քանի որ մենք մեծ մասամբ կարգավորել ենք անվտանգության երաշխիքները ուկրաինացիների հետ։ Կարծում եմ՝ Ռուսաստանը դրան դեմ չէ», - ասել է նա։
Տարածքային ասպեկտից բացի, նշել է Ուիթաքերը, հրադադարի և խաղաղության պահպանման հարցերը դեռևս պետք է լուծվեն։ «Ես կարծում եմ, որ մենք նաև լուծել ենք այս հարցերի մեծ մասը», - հավելեց դիվանագետը։

«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
5622:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
7420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
24015:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
11013:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
10313:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
11111:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
27210:07