Ծեծկռտուք՝ Երևանում. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 18-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի անչափահասի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Օ․-ն է։ Պարզվել է, որ դեկտեմբերի 18-ին ժամը 21։00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասում Երևանի բնակիչներ 16-ամյա Է․ Յ․-ն, 15-ամյա Լ․ Ա․-ն, 15-ամյա Խ․ Ս․-ն և Գ․Օ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում Է. Յ․-ն, Լ. Ա․-ն և Խ. Ս․-ն հարվածներ են հասցրել Գ. Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
18613:57
Իրանում 4,5 և 4,9 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել
23912:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է գործել Մոսկվայի մարզի վրա (տեսանյութ)
19211:41
Ջրասուզակը գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը
12011:30
ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարձակվել է Հորդանանում ամերիկյան ռազմական ինքնաթիռների վրա
26409:05
Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղայի մարմինը
249Երեկ, 22:00
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կան զոհեր և վիրավորներ
313Երեկ, 21:42
21-ամյա տղան խեղդվել է Գողթանիկի ջրվեժում
286Երեկ, 18:48