Դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի վերաբերյալ քրեական գործը

Հսկող դատախազը հաստատել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը և հանձնել իրավասու դատարան: Այս մասին «1Lurer»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարը, իր ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց աջակցությամբ, ծառայողական լիազորությունները օգտագործել է ի վնաս համայնքի շահերի՝ համայնքապատկան հողատարածքները ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով օտարելով շուկայականից բազմակի ցածր գներով։
Արդյունքում համայնքին պատճառվել է խոշոր նյութական վնաս։ Հետագայում հողամասերը միավորվել, վերագրանցվել են փոխկապակցված անձանց անուններով, վաճառվել են ձևական գործարքներով, փոխվել է դրանց գործառնական նշանակությունը, և տրամադրվել են կառուցապատման թույլտվություններ՝ հանցավոր ծագումը քողարկելու նպատակով։
Գործով արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Դ.Գ.-ին և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձի (այդ թվում՝ ամուսնուն և նրա հորը) մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման և գույքի չհայտարարագրման համար։

«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
6113:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8412:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8512:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
9411:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
23510:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
10007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13804:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
159Երեկ, 23:54