«Որքան շատ է Փաշինյանին մոտ խմբվելու տենչը, այդքան մեծ է «զոհաբերվելու» ենթագիտակցական վախը». Հակոբ Բադալյան
![]() 302 Երկուշաբթի, 29 դեկտեմբերի, 2025 թ., 19:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Պատկերը, երբ Նիկոլ Փաշինյանը պարում է «Ուր որ գնաս՝ հետդ կգամի»-ի ներքո, իսկ նրա շուրջ ինքնամոռաց խմբվում են ՔՊ տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ, պաշտոնյաներ՝ Նիկոլ Փաշինյանի արձանագրմանն արժանանալու մրցակցությամբ, շատ խորհրդանշական է: Խորհրդանշական է, ու թերևս՝ զավեշտալի: Զավեշտալի է այն իմաստով, որ դա «հավատարմության երդման» յուրօրինակ մի ծիսակարգ է, որ բարձր տրամադրությամբ «կազմակերպել» է Նիկոլ Փաշինյանը: Խորհրդանշական է նրանով, որ այս սերտ շրջանակում խտացված է ոչ թե փոխադարձ նվիրվածությունն ու հավատարմությունը, այլ հակառակը՝ փոխադարձ անվստահությունը, որ խորհրդարանի ընտրության քվեարկության մոտենալուն զուգահեռ միայն ու միայն խորանալու է: Ի վերջո, բոլորի աչքի առաջ է, որ Նիկոլ Փաշինյանին ամենահավատարիմներից՝ Սարգսյան եղբայրները դուրս են մնում ընտրական ցուցակից, ու դա չի կարող տեղի ունենալ առանց Փաշինյանի հավանության: Իսկ Սարգսյանները տեսանյութեր են լցնում սոցցանց, ցուցադրելով ընդհուպ 14 տարեկանից իրենց նվիրվածությունն ու տարվածությունը Փաշինյանով: Եվ բոլորն են տեսնում, որ Փաշինյանի համար դա ոչինչ է: Ու դա լոկ Փաշինյանի տեսակի հարց չէ, այլ արդեն շատ վաղուց՝ նրա շատ բարդ քաղաքական ու հոգեբանական իրավիճակի: Ու որքան շատ է նրան առավելագույնս մոտ խմբվելու տենչը, նշանակում է այդքան մեծ է «զոհաբերվելու» ենթագիտակցական վախը: Չէ՞ որ իրավիճակի բարդությանը ոչ ոք չի տիրապետում ավելի, քան հենց իշխանության ներսում գտնվողները»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Փոքր ուժերը կամ պետք է միանան այլ ուժերի, կամ չմասնակցեն ընտրություններին»․ Վարդուհի Սարգսյան
917:12
«Պատրաստ ենք այցելել համալսարաններ և անմիջականորեն շփվել ուսանողների հետ»․ Փեզեշքիան
4916:52
«Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ». Աղվան Վարդանյան
6916:24
«Համացանցում տարածված տեսանյութը կտրված է եղել». Գևորգ Պապոյան (տեսանյութ)
9316:06
«Զանգեզուրի միջանցքը կամրապնդի Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերը»․ Ֆուաթ Օքթայ
11716:01
«Թոշակառուների խոցելի վիճակը նախընտրական խաղալիք դարձնելն ամո՛թ է»․ Մանե Թանդիլյան
8115:30
«Սա կոչվում է «քաղաքական ինքնապահպանման նպաստ»»․ Վլադիմիր Մարտիրոսյան
9215:24
«Ամեն ինչ անում են, որ մնամ բանտում, կտրված լինեմ ՀՀ-ից». Վարդան Ղուկասյան
11714:24
