«Սպանում են միմյանց, որովհետև տարրական խոսել չգիտեն»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ են տղամարդիկ միմյանց սպանում, անունն էլ դնում են պատվի, արժանապատվության ու տղամարդկության համար։ Մի քանի օր առաջ հերթական պատմությունն էի լսում։ Սկսվել էր, ինչպես միշտ, «չնչին խոսքից»։ Մի նկատողություն, մի վիրավորական արտահայտություն, հետո՝ ձայնը բարձրացել է, հետո՝ ձեռքերը, հետո՝ զենքը։ Եվ ամեն անգամ մի երիտասարդ տղամարդ տուն չի վերադարձել։
Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» պատմվածքում ամեն ինչ սկսվում էր հենց մեկ կաթիլից։ Սկիզբը մեղր էր, վերջը՝ արյուն։ Մեր օրերում այդ «կաթիլը» մի բառ է, մի հայացք, իսկ շղթան նույնն է։ Եվ հետո բոլորը զարմանում են, թե ինչու հասավ էս աստիճանին։ Տղամարդիկ սպանում են միմյանց, որովհետև տարրական խոսել չգիտեն, որովհետև ուժը շփոթել են բռնության հետ, արժանապատվությունը՝ վրեժի։ Տղամարդը գիտի ինչպես հարվածել, բայց չի սովորել ինչպես խոսել»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
49Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
73Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
70Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
130Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
96Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
104Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
87Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
121Երեկ, 18:36