Պուտինն ստորագրել է Ռուսաստանի կողմից օտարերկրյա քրեական դատարանների որոշումները մերժելու օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որով Ռուսաստանը հրաժարվում է օտարերկրյա քրեական դատարանների որոշումները կատարել: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում:
Օրենքը վերաբերում է այն դատարաններին, որոնք իրավասություն են ստացել քննելու այլ օտարերկրյա պետությունների քրեական գործեր առանց Ռուսաստանի մասնակցության, ինչպես նաև այն դեպքում, եթե նրանց իրավասությունը հիմնված չէ Ռուսաստանի հետ կնքված միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա: Փոփոխություններ են կատարվում «Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի մասին» դաշնային սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածում: Պետդուման փաստաթուղթն ընդունել է դեկտեմբերի 16-ին:
Իրավաբան Վլադիմիր Գրուզդևը, РБК-ի հետ զրույցում նշել է, որ փոփոխությունը վերաբերում է Միջազգային քրեական դատարանի և տարբեր տրիբունալների որոշումներին: «Հիշեցնեմ, որ Ռուսաստանը հրաժարվել է Հռոմի կանոնադրությանը միանալու մտադրությունից, որի համաձայն գործում է Միջազգային քրեական դատարանը», - ասել է նա:

«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
61Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
63Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
83Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
89Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
68Երեկ, 22:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
87Երեկ, 20:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
102Երեկ, 20:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
105Երեկ, 19:06