Ուշակովը պնդում է, որ Թրամփը «վրդովված է» Ուկրաինայի «խելագար գործողություններից»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «վրդովվել» է, երբ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը նրան տեղեկացրել է իր նստավայրի վրա ուկրաինական հարձակման մասին, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովի խոսքով՝ Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ անպատասխան չի թողնի «Կիևի ահաբեկչական գործողությունները»՝ անդրադառնալով Վալդայում գտնվող իր նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձին։ Ուկրաինայի իշխանությունները հերքում են նման լուրերը։
«Փառք Աստծո, որ մենք «Թոմահավք» հրթիռները չհանձնեցինք (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկուն», - Թրամփի խոսքերն է մեջբերել Ուշակովը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի նախագահը, խոսելով Կիևի կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակման ենթադրյալ փորձի մասին, ասել է, որ «նույնիսկ չէր կարող պատկերացնել նման խելագար գործողություններ»։
Պուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը կվերանայվի Կիևի կողմից իրականացվող «պետական ահաբեկչության» պատճառով, ընդգծել է նախագահի օգնականը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ «նախագահ Թրամփը դրական հեռախոսազրույց է ունեցել նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի վերաբերյալ»։

«Անձը դեռևս չի հայտնաբերվել»․ Կամո Ցուցուլյան (տեսանյութ)
912:54
«Պատրաստվո՞ւմ եք լինել բոլոր քաղաքացիների՝ իրենց սեռական պատկանելության հիմքով խտրական վերաբերմունք չցուցաբերող հանձնաժողովի նախագահ». Սոնա Ղազարյան (տեսանյութ)
2212:48
«Քրեական հեղինակություն համարվող մարդկանց բերման եք ենթարկում, հետո բաց թողնում․ շոուն ինչի՞ համար է»․ հարց՝ Կամո Ցուցուլյանին (տեսանյութ)
4312:36
«Կհամագործակցե՞ք Աննա Հակոբյանի հետ»․ հարց՝ Լիլիթ Գալստյանին (տեսանյութ)
4712:12
«Ձեր ակնարկն այն մասին էր, որ իմ մտքերով վիրավորում եմ ադրբեջանցիների արժանապատվությունը». Լիլիթ Գալստյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ)
5711:30
Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է
11110:54
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6510:00
Գեղարքունիքի մարզպետը կիսատ է թողել ուսումը. «Հրապարակ»
7709:18