«Ռուսական բանակի օրական կորուստները կազմում են 1000-1100 զինվոր». Ալեքսանդր Սիրսկի

Ռուսաստանը ռազմաճակատում վեց անգամ ավելի շատ զինվոր է կորցնում, քան Ուկրաինան։ Ռուսական բանակի օրական կորուստները ռազմաճակատում կազմում են 1000-1100 զինվոր, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Ռուսաստանը նախատեսում էր այս տարի ձևավորել 14 նոր դիվիզիա։ Ձևավորվել է միայն յոթը. երկու ծովային դիվիզիաները բաղկացած են միայն մեկ գնդից։ Մնացած յոթ բրիգադների ձևավորումը հետաձգվել է մինչև հաջորդ տարի», - նշել է Սիրսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ստիպված է անձնակազմ վերցնել այդ դիվիզիաներից և դրանք ձևավորել մարտական ստորաբաժանումների, ինչը հաստատում է Մոսկվայի խնդիրները զինվորների հավաքագրման հարցում։
«Դրան նպաստում է մեր զորքերի արդյունավետությունը։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ թշնամու օրական կորուստները միջինում կազմում են 1000-1100 մարդ», - հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։
«Այս տարբերությունը հատկապես զոհվածների թվի առումով է։ Սա ամբողջ զինված ուժերի ընդհանուր թիվն է»,- ընդգծել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։

«Այն Հայաստանը, որ կառուցում է Նիկոլ Փաշինյանը, սփյուռքին ի վիճակի չէ առաջարկել նույնիսկ ինքն իրեն». Հակոբ Բադալյան
3623:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
5122:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
7622:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
8222:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
6422:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
8520:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
9820:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
10319:06