Ապրիլի 19-ը սահմանվել է Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որով ապրիլի 19-ը սահմանվում է՝ որպես 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստների և նրանց հանցակիցների կողմից իրականացված՝ Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։
Նոր հիշատակի ամսաթիվը սահմանող օրինագիծը «Եդինայա Ռոսիա»-ն Պետդումային է ներկայացրել նոյեմբերին: Ամսաթիվն ընտրվել է մի պատճառով. 1943 թվականի ապրիլի 19-ին ընդունվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության թիվ 39 հրամանագիրը՝ նացիստ հանցագործների և նրանց հանցակիցների պատասխանատվությունը քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված վայրագությունների համար սահմանող առաջին իրավական ակտը։
«Այս ամսաթիվը դարձել է հանցագործությունների գրանցման և հետաքննության չափանիշ: Ավելին, այս օրը արդեն մի քանի տարի է, ինչ անցկացվում են համազգային հիշատակի միջոցառումներ: Վերջին տարիներին ռուսական դատարանները ապացուցել են, որ երկրի 34 շրջաններում ավելի քան 8 միլիոն մարդ տուժել է խորհրդային ժողովրդի ցեղասպանությունից»: «Սրանք կանայք են, երեխաներ, հաշմանդամներ և տարեցներ», - նշել է փաստաթղթի հեղինակը՝ Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման կոմիտեի փոխնախագահ Օլգա Զանկոն։
Դեկտեմբերի կեսերին Պետդուման ընդունեց օրինագիծը։ Այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։

«Այն Հայաստանը, որ կառուցում է Նիկոլ Փաշինյանը, սփյուռքին ի վիճակի չէ առաջարկել նույնիսկ ինքն իրեն». Հակոբ Բադալյան
3623:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
5122:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
7622:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
8222:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
6422:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
8520:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
9820:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
10319:06