«Ուկրաինայում խաղաղությունը կարող է հաստատվել մի քանի շաբաթվա ընթացքում». Դոնալդ Տուսկ

Ուկրաինայում խաղաղությունը կարող է հաստատվել մի քանի շաբաթվա ընթացքում, երեքշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այլ եվրոպական առաջնորդների, Կանադայի և ՆԱՏՕ-ի հետ բանակցություններից հետո։
Ըստ Reuters-ի, Տուսկն այս հայտարարությունն արել է՝ չնայած Կրեմլի կողմից հայտարարված՝ բանակցային դիրքորոշումը խստացնելու մտադրությանը: Հիշեցնենք՝ Մոսկվան մեղադրում է Կիևին Ռուսաստանի նախագահական նստավայրի վրա հարձակման մեջ, մեղադրանք, որը Ուկրաինան անվանել է անհիմն:
«Խաղաղությունը հորիզոնում է։ Կասկած չկա, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հիմք են տալիս հույս ունենալու, որ այս պատերազմը կարող է ավարտվել, և բավականին արագ, բայց դա դեռևս հույս է, որը հեռու է 100 տոկոս հաստատումից։
Երբ ես ասում եմ, որ խաղաղությունը հորիզոնում է, ես նկատի ունեմ առաջիկա շաբաթներին, ոչ թե ամիսներին կամ տարիներին։ Մինչև հունվար մենք բոլորս պետք է հավաքվենք... որոշումներ կայացնելու Ուկրաինայի ապագայի, աշխարհի այս մասի ապագայի վերաբերյալ», - ասել է Տուսկը կառավարության նիստում։
Ըստ Տուսկի, Միացյալ Նահանգների կողմից Կիևին առաջարկվող անվտանգության երաշխիքները հիմք են տալիս հույս ունենալու պատերազմի արագ ավարտի համար, բայց Ուկրաինան ստիպված կլինի «զիջումների» գնալ տարածքային հարցերում։

«Այն Հայաստանը, որ կառուցում է Նիկոլ Փաշինյանը, սփյուռքին ի վիճակի չէ առաջարկել նույնիսկ ինքն իրեն». Հակոբ Բադալյան
3623:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
5122:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
7622:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
8222:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
6422:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
8520:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
9820:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
10319:06