Առաջին անգամ Նյու Յորքի քաղաքապետը երդվել է Ղուրանի վրա

Նոր տարվա նախօրեին Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանին պաշտոնապես երդվել է Ղուրանի վրա։ Սա քաղաքի պատմության մեջ առաջին նման իրադարձությունն է:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մանհեթենի քաղաքապետարանի մետրոյի կայարանում, որը փակվել է։ Կայարանը համարվում է Նյու Յորքի մետրոյի համակարգի ամենահներից մեկը և հայտնի է իր կամարակապ առաստաղներով։ Արարողության ընթացքում Մամդանին կարճ ելույթ է ունեցել, շնորհակալություն հայտնել ներկաներին և հայտարարել Մայք Ֆլինի՝ Քաղաքային տրանսպորտի դեպարտամենտի նոր հանձնակատար նշանակման մասին։ Մամդանին երդում տալու համար օգտագործել է Ղուրանը։ Նախկինում Նյու Յորքի քաղաքապետերի մեծ մասը երդվում էր Աստվածաշնչի վրա, չնայած ընթացակարգն ինքնին չի պահանջում կրոնական տեքստի օգտագործում։
Քաղաքապետարանում նախատեսվում է ևս մեկ հանրային երդմնակալության արարողություն։ Իրականում, Մամդանին ընտրել է Ղուրանի երեք օրինակ. մեկը պատկանում էր իր պապին, երկրորդը՝ 18-րդ դարի վերջի կամ 19-րդ դարի սկզբի գրպանի հրատարակություն՝ Աֆրոամերիկյան մշակույթի հետազոտությունների կենտրոնի հավաքածուում, իսկ երրորդը՝ ընտանեկան մասունք, որը կապված էր իր տատիկի և պապիկի հետ։

Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
2017:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
4816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
6416:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6016:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7016:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8015:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8015:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
8315:24