Ջութակահարը դատի է տվել Ուիլ Սմիթին իրեն աշխատանքից ապօրինի ազատելու և հետապնդելու համար

«Ամերիկան տաղանդ ունի» նախագծի նախկին մասնակից Բրայան Քինգ Ջոզեֆը դատական հայց է ներկայացրել Ուիլ Սմիթի և նրա թիմի՝ Treyball Studios-ի դեմ: Ըստ Variety-ի՝ դատական հայցը ներկայացվել է 2026 թվականի հունվարի 1-ին:
Երաժիշտը մեղադրում է դերասանին հետապնդման, անօրինական աշխատանքից ազատման և հետապնդման մեջ: Հայցի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերին Սմիթը Ջոզեֆին հրավիրել է ելույթ ունենալ Սան Դիեգոյում կայանալիք իր շոուում, ապա առաջարկել է միանալ Based on a True Story: 2025 շրջագայությանը և մասնակցել ալբոմի ձայնագրմանը: Ջութակահարը պնդում է, որ Սմիթը ելույթի ժամանակ անպատշաճ է վարվել և ասել է իրեն. «Մենք ունենք հատուկ կապ, որը չունենք ուրիշ ոչ մեկի հետ»:
2025 թվականի մարտին Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ գողացել են Ջոզեֆի պայուսակը, որի մեջ եղել է նրա հյուրանոցի սենյակի բանալին: Ջութակահարը միջադեպի մասին հայտնել է հյուրանոցի անվտանգության ծառայությանը, Սմիթի ներկայացուցիչներին և ոստիկանությանը: Մի քանի ժամ անց հյուրանոցի ղեկավարությունը վերադարձրել է նրա պայուսակը, բայց թե ով է այն գողացել, մնում է անհայտ: Ավելի ուշ Ջոզեֆը հայտնաբերել է սենյակ հարկադիր մուտք գործելու ապացույցներ, սեռական շփման մասին ակնարկող գրություն և ուրիշի անձնական իրեր, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի դեղամիջոց։ Մի քանի օր անց երաժիշտն ազատվել է աշխատանքից, հրապարակայնորեն ամոթանք ստացել և մեղադրվել ամբողջ պատմությունը հորինելու մեջ։ Ջոզեֆի խոսքով՝ իրավիճակը հետտրավմատիկ սթրեսային խանգարում է առաջացրել, իսկ աշխատանքը կորցնելը հանգեցրել է ֆինանսական խնդիրների։ Իր դատական հայցում նա պահանջել է փոխհատուցում, որի չափը կորոշեն երդվյալ ատենակալները։ Ուիլ Սմիթը և Treyball Studios-ը չեն մեկնաբանել հայցը։

Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
2017:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
4816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
6416:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6016:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7016:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8015:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8015:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
8315:24