«Վենեսուելայի օպերացիան ԱՄՆ-ն պատրաստ է կրկին կիրառել աշխարհի ցանկացած վայրում». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի հետ անվանել է «պարզունակ»՝ համեմատելով այն Վենեսուելայում այսօրվա ամերիկյան գործողության հետ, որի ընթացքում հատուկ նշանակության ուժերը գերի վերցրին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։
Ըստ Թրամփի՝ այս գործողությունը ցույց տվեց Փենթագոնի եզակի հնարավորությունները, որոնք անհասանելի են աշխարհում որևէ մեկի համար, և որոնք Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին օգտագործել աշխարհի ցանկացած վայրում։
«Մենք չէինք կարող բաց թողնել այս անհավանական բանը անելու հնարավորությունը։ Մենք պետք է դա կրկին անենք, մենք կարող ենք դա կրկին անել։ Ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել։ Չկա մեկը, ով ունի այն հնարավորությունները, որոնք մենք ունենք։ Երբ ես տեսնում եմ, թե ինչպես է այս պատերազմը (Ռուսաստանի և Ուկրաինայի միջև-խմբ.) շարունակվում ու շարունակվում, և բոլորը մահանում են, դա պարզունակ է։ Դա պարզունակ է։ Դա սարսափելի է», - ասել է ԱՄՆ-ի նախագահը Fox News-ի եթերում։
Ավելին, Թրամփը վստահեցրել է, որ «Կարակասի ռեժիմը էապես փլուզվել է ներսից»։ Նրա խոսքով՝ Վենեսուելայի էլիտան, գիտակցելով Միացյալ Նահանգների ուժը, զանգվածաբար դավաճանել է իր առաջնորդին՝ բռնաճնշումներից խուսափելու համար։ «Եթե նրանք հավատարիմ մնան Մադուրոյին, նրանց ապագան շատ, շատ վատ կլինի։ Ես կասեի, որ նրանց մեծ մասն արդեն փախել է Միացյալ Նահանգներ»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը խոստովանել էր, որ Մադուրոյի ննջասենյակի գրոհը դիտել է՝ որպես «գրավիչ հեռուստաշոու»։ Այժմ պաշտոնանկ արված Մադուրոն USS Iwo Jima ավիակիր նավով տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ նա սպասում է դատավարության՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեղադրանքով։

«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
2623:00
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
6722:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
7522:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
6022:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
8320:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
9620:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
10119:06
«Լավ է լինելու, ժողովո՛ւրդ, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
9218:48