Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սա Նիկոլի ժամանակների իրական «հերոսի» կերպարն է»․ Դերենիկ Մալխասյան

«Սա Նիկոլի ժամանակների իրական «հերոսի» կերպարն է»․ Դերենիկ Մալխասյան
255
Երեկ, 14:36

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի ժամանակների «հերոսը» կամ ո՞վ էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը
Նիկոլենք անարդարացի են վարվում Թալինի համայնքապետ Տավրոսի նկատմամբ՝ նրա պարանոցից չկախելով «Իրենց ժամանակների հերոսի» դափնիները։ Իրականում հենց Տավրոսն է նիկոլական ժամանակների իրական «հերոսը»։ Այսպես կոչված հեղափոխությունից առաջ Տավրոսի կենսագործունեության ամենափառահեղ ակնթարթը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում հայտնվելն էր։ Իսկ արդեն Նիկոլի իշխանության օրոք սկսվում է Տավրոսի վերելքը։ Տարատեսակ աճպարարությունների շնորհիվ հաջողացնում է ձեռք քցել Թալինի համայնքապետի պաշտոնը ու բարգավաճել։
Ինչպես վայել է նիկոլական ժամանակների իրական «հերոսին»՝ պարտաճանաչ պիոների նման մասնակցում է նիկոլական աղանդի կեղծ պատարագներին, գրոհում է Մայր Տաճարի վրա, տաճարի պատերին մագլցելով հայհոյում հոգևորականներին, Մայր Տաճարի բակոււմ պատրաստակամություն հայտնում շալվարը իջեցնել տարեց կնոջ դիմաց և կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի հետ խոչընդոտել Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը։ Սա Նիկոլի ժամանակների իրական «հերոսի» կերպարն է։ Ցավոք, իշխանության մեջ նման արժեհամակարգ կրող «հերոսների» պակասություն չի զգացվում։ Տպավորություն է, որ ինչ-որ մի կառույց հատուկ կազմված ցուցակով նմանատիպ «հերոսներին» տեղավորել է իշխանության տարբեր օղակներում»։