Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ո՞ւր էիք քառորդ դար»․ Պետրոս Ղազարյան

«Ո՞ւր էիք քառորդ դար»․ Պետրոս Ղազարյան
205
Երեկ, 22:36

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կաթողիկոսի ուղերձն ու անպատասխան հարցերը
Եթե Կաթողիկոսի ուղերձը մեկ նախադասությամբ ամփոփենք՝ կստացվի, որ մենք պետք է միասնական և սիրով լինենք հանուն Հայաստանի, Ղարաբաղի, աշխարհասփյուռ հայ ժողովրդի և մեր արժեքների։
Ամեն անգամ Կաթողիկոսից նման ուղերձ լսելուց իմ մոտ հարցեր են ծագում, հարցեր, որոնք ձևավորել են իմ վերաբերմունքը դեպի այս Կաթողիկոսը և նրա շրջապատը, դեռևս տարիներ առաջ։
Ուր էր Կաթողիկոսը, երբ քառորդ դար Հայաստանը թալանում էին ոչ թե թուրքերը, այլ Հայաստանի իշխանությունները։ Չէ որ դա պարզ գողություն չէր։ Թալանում էին մեր բանակը, առողջապահությունը, կրթությունը, անվտանգությունը։ Թալանում էին նաև Ղարաբաղում։ Այս թալանը խարխլում էր մեր անվտանգությունը, պետությունը, հասարակությունը, բանակը։ Լուրջ, ինչու Կաթողիկոսը մի ուղերձ չասեց թալանի մասին։ Չէ որ չէր կարող չհասկանալ, որ այդ թալանը հարվածում է մեր պետության հիմքերին, Ղարաբաղի անվտանգությանն այն հսկայական բացասական մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ունենում։
Քառորդ դար կեղծում էին ընտրությունները։ Գողանում էին մարդկանց ձայները, տձևացնում էին քաղաքական համակարգը, պետական համակարգը։ Կաթողիկոսի սիրած Քոչարյանի ժամանակ ծեծում, ջարդում էին ընդդիմադիրներին, սովորական քաղաքացիներին։ Ինչու էր բերանը ջուր լցրել Կաթողիկոսը։ Նա չէր հասկանում, որ այս ամենն ուղղակի կապ ունի մեր ապագայի հետ։
Ուր էր Կաթողիկոսը մարտի 1-ին։ Քանի անգամ նա իր սիրած իշխանություններին դիմեց կոչով, որ ուժ չկիրառեն խաղաղ ցուցարարների դեմ։ Քանի անգամ, երբ քոչարյանի հայլուրականները եթերից թույն ու ատելություն էին թափում ժողովրդի մի հատվածի գլխին, կոչ արեց իշխանություններին դադարեցնել ատելությունը սեփական ժողովրդի նկատմամբ։
Ու էր էդ Վեհափառը էն օրերին։ Չգիտեր, որ էդ ամենը քայքայում ա պետությունը, չգիտեր Ղարաբաղի մասին։ Չգիտեր, որ դա թուլացնում ա Ղարաբաղի դիրքերը։ Միգուցե զանգերի տեղը չգիտե՞ր, կամ կոչեր անելու ունակություն դեռ չուներ։
Այդ տարիներին Հայաստանը լքեցին միլիոնից ավելի հայեր։ Դառան աշխարհասփյուռ։ Բա լավ, գոնե մի անգամ էս Կաթողիկոսը չտխրեց էս փաստից։ Գոնե մի անգամ, քառորդ դար, չասեց էս ինչ եք անում։ Չէ որ նա չէր կարող չհասկանալ, որ պարտվելով դեմոգրաֆիան, մենք տանուլ ենք տալիս Ղարաբաղը և մեր անվտանգությունը։
Այս ընթացքում մեր ռազմական բալանսն ի օգուտ Ադրբեջանի փոխվեց անգամներ։ Իսկ քանի անգամ Կաթողիկոսը զանգեր խփեց։ Քանի անգամ հավաքեց Ղարաբաղի համար տանջվող էս սրբազաններին ու ասաց՝ եկեք զգոնություն կոչ և հորդոր անենք։
Ուր էին կորել էդ ժամանակ մեր Կաթողիկոսն ու Սրբազան Հայրերը։
Իսկ երբ մեր ինքնությունն աղավաղում էին, կրթական օջախները սարքել էին կաշառակերության և ընտրակեղծիքների օջախներ, քծնանքը, կաշառակերությունն ընտիր որակներ էին հարուտ ու երջանիկ լինելու համար։ Գողական բարքերը ոչ միայն հասարակության իդելներն էին, այլև պետական համակարգի անբաժան մասը, ուր էր մեր Կաթողիկոսը, լսել եք գոնե մի անգամ ձայն հանած կա՞։ Ինքն ու իր շրջապատը, որ էսօր Սրբեր են դառել ու փրկում են հա փրկում։ Ուր էիք քառորդ դար։
Էս ցանկը և հարցերը կարելի է երկար շարունակել։ Բայց պատասխան դժվար թե լինի։
Որովհետև նրանք՝ Կաթողիկոսն ու իր էսօրվա փրկիչները, այդ ամենի մասն էին և պատասխանատու։
Չեն պատասխանի նաև իրենց շուրջը հավաքված ընդդիմադիր պրոքսիները, որ մեկ օրում դարձել են աստվածավախ, աստվածապաշտ ու աստվածասեր։
Չէ որ ձեզ միացնում է ոչ թե Եկեղեցու, Քրիստոսի, Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ սերը, այլ իրար հետ գործած մեղքերը։
Հիմա ինպես հավատալ էս Կաթողիկոսին։ Ինչպես հավատալ քո սոցիալական կյանքից 25 տարի բացակայած ինստիտուտի գլխին։ Ազնիվ, պարկեշտ, ամոթ և պատասխանատվություն ունեցող մարդը կհեռանար։
Իսկ անցյալը պաշտպանող և անցյալը հետ բերել ցանկացողը կաներ էն, ինչ անում ա էսօրվա Կաթողիկոսը։
Անում ա պետության դեմ, ինչպես անում էր քառորդ դար։
Ու էս ամենը ոչ մի կապ չունի գործող իշխանությունների, նրանց պատկերացումների և ցանկությունների հետ։ Երբ այս ամենը կար՝ նրանք չկային։
Կաթողիկոսի պիարշիկներն ու պաշտպաններն այս ամենը մատուցում են թուրքերի դեմ պայքարի համատեքստում։ Իբր նրանք հերոսաբար պայքարում են, որ մենք չկորցնենք մեր պատմական հիշողությունը։
Մինչդեռ էս ամենն արվում ա, որ մենք հանկարծ չհիշենք և ամեն գնով մոռանանք, թե ուր էր էս Կաթողիկոսը քառորդ դար»։

Աղբյուրը`   Պետրոս Ղազարյան