«Առողջապահական ապահովագրություն՝ խնդրահարույց բովանդակությամբ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մեկնարկել է 2026 թվականը, առաջին աշխատանքային օրն է, Հայաստանի քաղաքացիների մի հսկա մասի համար արդեն ուժի մեջ է մտել այսպես կոչված համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը: Մի կառավարող ուժ, որն ի վիճակի չէ անգամ մի կարգին միասնական տոմսային տրանսպորտային համակարգ ստեղծել ու ներդնել, ներդնում է ըստ էության պարտադիր առողջապահական ապահովագրություն, մեղմ ասած խնդրահարույց բովանդակությամբ և ինստիտուցիոնալությամբ:
Իսկ ի՞նչ է քննարկվում երկրում տարվա մեկնարկին: «Եկեղեցի բարենորոգելու» Փաշինյանի «սևեռումը»: Ինչո՞ւ եմ «սևեռումը» վերցնում չակերտների մեջ: Որովհետև գործնականում Նիկոլ Փաշինյանը միանգամայն մտածված էլ պլանավորել է իր հակաեկեղեցական արշավն ու գործողությունները, ու այն բավականին հմտորեն պահում է իրեն ձեռնտու «դինամիկայի» ռեժիմում:
Երբ մատնանշում եմ, որ նրան այս փուլում ավելի շատ պետք է պրոցեսը, քան իր հռչակած նպատակների իրականացումը, նկատի ունեմ նաև հենց այն, որ պրոցեսի շնորհիվ նա կարողանում է ձեռնածության ենթարկել հանրային ուշադրությունը, շեղել իրեն ոչ ձեռնտու հարցերից և տանել իրեն ձեռնտու ուղղությամբ:
Իսկ այստեղ պետք է նաև նկատել, որ քաղաքական ընդդիմությունն առնվազն այս հարցում չի կարողացել լինել էֆեկտիվ և չի կարողացել հանրությանը կենտրոնացնել մարդկանց մաշկին անմիջապես «կպած» հարցի՝ առողջապահական համընդհանուր ապահովագրության թեմայի ուղղությամբ, առավել ևս, որ իշխանության ապաշնորհությունը մեղմ ասած տալիս է դրա պարարտ հնարավորություն:
Բայց, գոնե ինձ համար զարմանալիորեն, քաղաքական ընդդիմության շրջանում այս թեման «չվայելեց» առանձնապես մեծ պահանջարկ և չարժանացավ էական ուշադրոության:
Գուցե հաշվարկն այն է, որ համակարգը «գործի դնելը» այնքան անհարմարություններ է առաջացնելու քաղաքացիների համար, առաջացնելու է այն աստիճանի դժգոհություններ, որ ավելի ռացիոնալ էր թվում չխանգարել այդ համակարգի ներդրմանն ու հետագայում պարզապես քաղել այդ ներդրման հեըևանքով քաղաքացիների դժգոհության պտուղները: Դե, դա իհարկե կարող է լինել ռացիոնալ, կրկնեմ՝ եթե հաշվի առնենք, թե ինչ «որակի» ռեֆորմատոր է ներկայիս կառավարող ուժը, հիշելով հենց նույն տոմսային համակարգի օրինակը:
Բայց, այդ դեպքում հասարակության շահը հետապնդող, միաժամանակ կուսակցական-քաղաքական շահերով չառաջնորդվող ուժերը և խմբերը պետք է առողջապահական համակարգի առնչությամբ լուրջ հարցադրումներ անեն նաև ընդդիմությանը, պատասխանատու դիրքորոշումներ կորզելով իշխանության գալու դեպքում ընդունված համակարգը չեղարկելու և առողջապահական իսկապես մարդակենտրոն ռեֆորմ իրականացնելու քաղաքական խոստում ու պատասխանատվություն»:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
174Երեկ, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
50313.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
76211.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
81609.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
79909.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
98706.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
103605.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
229304.11.2026, 23:31