Բալթիկ ծովում կրկին կապի մալուխ է վնասվել

Լատվիայի իշխանությունները հայտնել են Բալթիկ ծովում կապի մալուխի վնասման մասին, և ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Reuters-ը, հղում անելով Լատվիայի պետական ոստիկանությանը, հաղորդում է, որ մալուխը վնասվել է հունվարի 2-ին՝ երեք օր անց այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի իշխանությունները ձերբակալել էին Ռուսաստանից մեկնող նավ, որը կասկածվում էր Բալթիկ ծովում մեկ այլ մալուխի վրա հարձակմանը մասնակցելու մեջ: «Ներկայում ո՛չ նավը, ո՛չ էլ դրա անձնակազմը չեն ձերբակալվել. նրանք համագործակցում են ոստիկանության հետ, և ակտիվ աշխատանքներ են տարվում միջադեպի հանգամանքները պարզելու համար»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Լատվիայի ափային պահպանության ծառայության հաղորդագրության համաձայն՝ ստուգված նավը սկզբում շարժվում էր չգործող մալուխի վրայով, բայց հետո փոխել է ուղղությունը դեպի ակտիվ, այժմ վնասված մալուխը, հաղորդում է Delfi-ն: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը զննել է նավը և դրա խարիսխը, ստուգել տեխնիկական սարքավորումները և նավամատյանները, ինչպես նաև հարցաքննել է մի քանի անձանց։ Հետաքննությունը շարունակվում է։
Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնը պարզաբանել է, որ մալուխն անցնում է Լիտվայի Սվենտոջի և Լատվիայի Լիեպայա ափամերձ քաղաքների միջև, որոնք գտնվում են միմյանցից մոտավորապես 65 կիլոմետր հեռավորության վրա։
Հունվարի 1-ին Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնել էր «Ֆիտբուրգ» նավի անձնակազմի երկու անդամների ձերբակալության մասին, որը կասկածվում է Հելսինկիի և Տալլինի միջև մալուխը վնասելու մեջ։

Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
2017:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
4816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
6416:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6016:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7016:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8015:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8015:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
8315:24