Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ քաղաքում իրավիճակի սրման պատճառով

Հալեպի միջազգային օդանավակայանը 24 ժամով դադարեցնում է իր գործունեությունը՝ քաղաքում իրավիճակի սրման պատճառով, որտեղ հրաձգություն է սկսվել քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժեր» կոալիցիայի ուժերի և Սիրիայի անցումային կառավարության ուժերի միջև: Այս մասին հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչության նախագահ Օմար ալ-Հուսարին։
Վերջին տվյալների համաձայն քուրդ զինյալների կողմից Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծության հետևանքով զոհվել է 9 մարդ: Իր հերթին, Syria TV-ն հաղորդում է, որ մի քանի ժամ տևած կատաղի փոխհրաձգությունից հետո հրադադար է հաստատվել։
Հունվարի 6-ի առավոտյան «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ն անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա Շեյխ-Մաքսուդ թաղամասի շրջակայքում։ Հարվածների հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, ևս մի քանիսը վիրավորվել են։ Սիրիական բանակը, ի պատասխան քրդական կազմավորումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման, ոչնչացրել է «Սիրիական դեմոկրատական ուժեր»-ի զինամթերքի պահեստը Շեյխ-Մաքսուդի շրջանում։ Քրդական կազմավորումների և կառավարական ուժերի միջև սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։

«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
4122:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6920:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
23115:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10713:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
10113:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10713:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10911:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26510:07