«Գրենլանդիան բաց է ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերի տեղակայման համար». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հունվարի 7-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Գրենլանդիան բաց է ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերի տեղակայման համար։
«Մասնավորապես Գրենլանդիայի վերաբերյալ ես գիտեմ, որ քննարկումը լիովին բաց է այնտեղ ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերի տեղակայման համար։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա», - ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
Ավելին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ դաշինքն ունի միասնական դիրքորոշում Արկտիկայի անվտանգության հարցերում և ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում համարում է արդարացված։
Հունվարի 4-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Եվրոմիությունը (ԵՄ) կշահի, եթե ԱՄՆ-ն լինի Գրենլանդիայի սեփականատերը: Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը նույն օրը հայտարարեց, որ կղզու վերաբերյալ ԱՄՆ-ի «կրկնվող հռետորաբանությունը» համարում է անհարգալից և անընդունելի։
Հունվարի 6-ին Դանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության առաջնորդները համատեղ հայտարարությամբ հայտարարեցին, որ միայն Դանիան և Գրենլանդիան պետք է որոշեն իրենց տարածքների ապագան։ Ավելի ուշ Reuters-ը հայտնեց, որ Թրամփի թիմը սկսել է քննարկել կղզին ձեռք բերելու տարբերակները։

«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
4122:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6920:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
23115:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10713:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
10113:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10713:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10911:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26510:07