«Եթե դեմ եք իշխանությանը, մերժե՛ք նրա ոչ միայն սխալները, այլ նաև մանիպուլյատիվ «ճշտերը»»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս իշխանության քաղաքականության «լավին՝ լավ, ասենք, վատին՝ վատ» մոտեցումը քաղաքական չեզոքություն չէ, էլ չասեմ, որ ընդդիմադիր դիրքավորման տեսանկունից ինստիտուցիոնալ և քաղաքական քարոզչության կուրություն։ Երբ դուք մերժում եք այս իշխանությանը, բայց նրանց օրոք ցանկացած կառավարելի, հաշվարկված և բացառապես իշխանության պահպանմանն ուղղված քայլ հրապարակավ գնահատում եք որպես «լավ», դուք փաստացի դառնում եք նրա օրակարգի հեռարձակողը ընդդիմադիր դիրքից, բայց ընդդիմադիր շարքերում։
Այդ պահին դուք դադարում եք քննադատ և պրոտեստանտ լինելուց և վերածվում եք իշխանության բարոյական ապահովագրության գործոնի և գործիքի։ Քաղաքականությունը իրադարձությունների կուտակում չէ, այն տրամաբանությունների համակարգ է։ Իսկ այս իշխանության յուրաքանչյուր «լավ» քայլ, եթե այն չի փոխում համակարգի ավտորիտար էությունը, չի վերականգնում ինստիտուցիոնալ հավասարակշռությունը և չի ծառայում հանրային ինքնիշխանությանը, լավ չէ, որքան էլ գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվի։
Խորհուրդ եմ տալիս հստակ տարբերակել՝ կառավարելի և բացառապես սեփական իշխանության շահի խորը հաշվարկով «նվեր»-ը հանրային ձեռքբերումից:
Տարբերակել տակտիկական զիջումը՝ համակարգային փոփոխությունից, որովհետև ձեր հրապարակային «լավ»-ը՝ ձեր խոսքի պատասխանատվությունն է, որը վաղ թե ուշ օգտագործվելու է իշխանության լեգիտիմացման համար։
Եթե դուք մերժում եք իշխանությանը, ապա մերժեք ոչ միայն նրա սխալները, այլև նրա մանիպուլյատիվ «ճիշտ»-երը։ Հակառակ դեպքում՝ դուք ոչ թե պայքարում եք իշխանության դեմ, այլ մասնակցում եք նրա բարոյական ինքնարդարացման գործընթացին։
«Լավին՝ լավ, վատին՝ վատ» սկզբունքը իշխանության դեմ քաղաքական պայքարում ոչ թե հակաքարոզչական կամ հակաքաղաքական մոտեցում է, այլ լոյալ իշխանամետություն հնարավոր է նաև չգիտակցված: Այն չի քանդում իշխանության կեղծ նարատիվը, այլ կարգավորում ու մաքրում է այն՝ թողնելով իշխանությանը բարոյականորեն արդարացված և քաղաքականապես լեգիտիմացված, եթե նույնիսկ ձեր նպատակը դա չէ:
P.S. Վերադարձած գերիների ընտանիքների աչքը լույս»։

«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
4114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
8814:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
6914:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
5814:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7013:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
8112:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8112:30