Մեկնարկել է Թրամփի` Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլը

ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։
Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Այսօր նախագահ Թրամփի անունից մենք հայտարարում ենք նախագահի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար»,- ասել է նա։
Խաղաղության ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է անցումային վարչակազմի ստեղծում և անկլավի ապառազմականացման և վերականգնման գործընթացի մեկնարկ, ասել է Ուիթքոֆը։
«Երկրորդ փուլը նախատեսում է Գազայում անցումային տեխնոկրատական Պաղեստինյան Ինքնավարության ստեղծում, Գազայի կառավարման ազգային կոմիտե և Գազայի լիակատար ապառազմականացման և վերականգնման սկիզբ, առաջին հերթին՝ բոլոր չարտոնված անձնակազմերի զինաթափում», - ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը լիովին կկատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ վերջին պատանդի մարմնի վերադարձը։ «Այս պահանջները չկատարելը կհանգեցնի լուրջ հետևանքների»,- ասվում է հայտարարության մեջ։

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
22215:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10413:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9913:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10613:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26010:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10209:24