ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է
![]() 194 Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 09:18 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան, Նորավանի խաչմերուկից մինչև Կապան և Տաթև-Լծեն ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Գորիսի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

«Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է»․ Մայր Աթոռ
2217:42
Բարձրաստիճան հոգևորականները՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
8815:30
«Ղազախստանը գեղասահքից ոսկե մեդալ է վերցնում, իսկ մեր մոտ դեռ աղը ասֆալտ է ուտում»․ Բաբկեն Պիպոյան
12113:18
«Բոլոր լրագրողներդ պետք է ՔՊ ընտրեք, լուրջ եմ ասում»․ Ալեն Սիմոնյան
13013:12
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
13610:12
ՔՊ-ական պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել․ «Հրապարակ»
15309:18
Բերդերում տեղ են ազատում. «Հրապարակ»
14009:12
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
15208:24
