«Քանի որ հայտարարել են «խաղաղության» կառուցման մասին՝ ռազմական բյուջեն էլ կկրճատեն, պարտադիր ժամկետային ծառայությունն էլ»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտպանության նախարարից ճշտում են, թե ինչո՞ւ է 2026 թվականի ռազմական բյուջեն 2025 թվականի համեմատ 15-16%-ով նվազել, ասում է՝ գիտեք, 2018 թվականի համեմատ 1.1 մլրդ դոլարով ավելացել է:
Այդպես լավ չի. համեմատեք 2008-ի, հետո 1998 թվականի ռազմական բյուջեի հետ: Միայն խուսափեն նախորդ տարվա համեմատ ռազմական բյուջեի նվազման արձանագրումից:
Ի դեպ, երբեք չմոռանաք, որ նույն 98-ին կամ 2018-ին ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացված չէին, իսկ Արցախը՝ հայկական էր:
Դե նույն կերպ համեմատեք, օրինակ՝ ՀՀ-ն զինամթերքը 2018-ին կամ դրանից առաջ ի՞նչ գնով էր ձեռք բերում և որքան են հիմա դրանց միջազգային գները:
Կամ ՀՀ-ի գնած սպառազինության, ռազմական տեխնիկայի գները դրանց միջազգային արժեքներից ի՞նչ տարբերությամբ էին գնվում և ի՞նչ ծավալի անվճար զենք ու պահեստամասեր են ստացվել:
Եվ վերջում կրկին գամ հիմնական հարցադրմանը, ինչո՞ւ է ռազմական բյուջեն նախորդ տարվա համար 15-16%-ով (եթե չեմ սխալվում շուրջ 100 մլրդ դրամ) նվազել:
Շուրջբոլորը տարբեր բնույթի սպառնալիքներ են, երկիրը հետպատերազմյան վնասները չի հաղթահարել, բայց քանի որ հայտարարել են «խաղաղության» կառուցման կամ իրենց սիրած ձևակերպմամբ՝ նորոգման մասին, ապա ռազմական բյուջենն էլ կկրճատեն, պարտադիր ժամկետային ծառայությունն էլ, միայն մարդկանց պահեն այն պատկերացումների մեջ, թե հանգիստ եղեք՝ ամեն ինչ ավարտված է:
2018-20 թվականներին էլ էիք մարդկանց համոզում. տեսանք, թե ինչ եղավ»:

«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
4114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
8814:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
6914:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
5814:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7013:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
8112:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8112:30