«Կալանավայրում տեսակցեցի Բագրատ Սրբազանին»․ Դավիթ Ամալյան

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արծվի մենախոսությունը ճաղավանդակում...
Շնորհակալ եմ ինձ վանդակավորողներին, քանզի միայն էստեղ կարող էի հասկանալ, որ իրականում հոգիս է թռչում, իսկ թևերս ուղղակի ստանձնում են հոգուս ուղղեկցողների դերը... Հավատում եմ, որ շուտով նորից թևերս կմիանան իմ ազատատենչ ճախրանքին, սակայն հոգուս միայնակ թռիչքներն ինձ հնարավորություն տվեցին վերևից տեսնել աշխարհի փոքրությունն ու Աստծու մեծությունը, չարի գրեթե աննկատ գոյանքն ու բարու հաստատուն և հավերժ գոյությունը... Այս անհամեմատելի համեմատություններն ինձ համար ծիծաղելի դարձրին դավաճանների գետնասողանքի լորձահետքերը, որոնք ոչինչ են ճախրաղոթքիս մեջ...
Ես ուժեղ եմ, որովհետև հոգիս թռչել գիտի, ես կաղոթեմ էն թույլերի համար, ում տեղից տեղ տեղափոխվելը միայն սողալով է լինում, հա էդ սողացողներին ասեք, որ իրենց սողանքը հեշտացնելու համար դավաճանության պարանից չբռնվեն, այն անպայման կպոկվի ու կգահավիժեն դեպի երկրանգունդը. էդ ժամանակ ոչ մի Արծվաղոթք իրենց էդ անդունդից չի կարող փրկել...
Ամեն դեպքում կարոտել եմ ճաղավանդակից դուրս գտնվող ազատությանը, և միջիցս հորդացող լույսն ուզում եմ փոխանցել իրեն, որովհետև էդ ազատությունը բանտված է խավարով...
Չգիտեմ էս գրածս ինչ էր. մտորում էր, թե գրառում էր, կամ միգուցե փոքրիկ պատմվածք, բայց գիտեմ ում և ինչ երևույթի է նվիրված և եթե սկզբում չվերնագրեմ «Արծվի մենախոսությունը ճաղավանդակում»՝ փակագծերս բացելով վերջում կվերնագրեի՝ «Կալանավայրում տեսակցեցի ԲԱԳՐԱՏ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՐԲԱԶԱՆԻՆ»...

«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
4114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
8814:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
6914:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
5814:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7013:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
8112:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8112:30