«Բոլոր գերիների ազատ արձակումը ու նոր գերիներ չունենալը պետք է լինի ցանկացած իշխանության առջև դրված պահանջ»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ թվում է՝ մենք լավ չենք պատկերացնում ինչ է նշանակում գերիների վերադարձը նախընտրական գործիք դարձնելը։
Դա նշանակում է ուղիղ և պաշտոնապես Ալիևին ասել՝ դու անսահման հնարավորություն ունես Հայաստանի ներքին գործերին միջամտելու։
Ուզում ես Հայաստանում քեզ հարմար ռեժիմ՝ գերեվարիր ՀՀ քաղաքացիներին, տարիներով պահիր Բաքվի բանտերում, հետո ընտրությունների նախաշեմին նրանցից մի քանիսին բաց թող։
Ու այդպես հավերժ։
Չի կարելի թույլ տալ, որ սա աշխատի։ Հանրությունը պետք է իսկապես ուրախությամբ ընդունի մեր գերիների վերադարձը, բայց բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը ու նոր գերիներ չունենալը պետք է լինի ցանկացած իշխանության առջև դրված պահանջ, որի կատարումը պետք է լինի ինքըստինքյան ենթադրելի գործ, ոչ թե մեծ լավություն հանրությանը կամ ձեռքբերում, որը վաճառվում է ամենաթանկ գնով, ու դրանով արդեն Ադրբեջանի ձեռքում գերի կդառնանք բոլորս»։

«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
4114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
8814:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
6914:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
5814:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7013:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
8112:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8112:30