«Փոխնախարարի երկաթյա տրամաբանությամբ աշխատավարձն էլ հույժ պետական գաղտնիք է»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արման Վաչագանիչը ՖՆ-ի տեղակալ է, բայց տեղյակ չէ, որ պարգևավճարն անձնական տվյալ չէ, սակայն քաջ գիտի, որ այն պետք է ներկայացնի իր հայտարարագրում։ Չստացվեց, բայց նա այսկերպ է արձագանքել իրեն ուղղված հարցերին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են պետական ծառայողները շփոթվում կամ սարսափում այն մտքից, որ շրջապատում կարող են իմանալ իրենց եկամուտների մասին։ Գուցե հանցագործությունների մակարդակն այնքան է աճել երկրում (փաստ է), որ իրենց ապահով չեն զգո՞ւմ։ Թե չէ փոխնախարարի երկաթյա տրամաբանությամբ աշխատավարձն էլ հույժ պետական գաղտնիք է։ Մինչդեռ աշխատավարձների գործակիցները վաղուց արդեն հրապարակված են։
Միգուցե շան գանգը թաքնված է այլ տեղ և պարգևավճարները նախարարացուների և իրենց շնորհաշատ տեղակալներին հավասարաչափ չեն բախշվե՞լ։
Զորօրինակ այն պետական պաշտոնյաները կամ համայնքային ծառայողները, որոնք մասնակցել են կեղծ պատարագներին և մաս կազմել «Նիկոլի վերջին օրերի սրբերի եկեղեցու» աղանդի կրոնածիսական փարթիներին՝ մի քանի անգամ ավելի շա՞տ են պարգևատրվել Գերագույն գլխավոր քրմապետի կողմից։
Հ.Գ. Պարգևավճարների ողջ անատոմիան ուղիղ համեմատական է Շեֆի նկատմամբ ցուցաբերած անվերապահ հավատարմությանը, որը կցնդի համապետականից հետո, իսկ պալատական-չինովնիկական արքունիքը փորձելու է նոր տերեր փնտրել»։

Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
1614:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
5014:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
4414:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
5613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
6513:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
7412:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
7412:30
«Թուրքն ու ադրբեջանցիները մտածում են՝ այս ազգը աղետից է հաճույք ստանում, դրա համար էլ կառչում է իրեն աղետի հասցնողներից». Արգիշտի Կիվիրյան
7211:48