«Մենք չգիտենք՝ ինչ է խաղաղության պայմաններում ապրելը․ քայլ-քայլ սովորում ենք»․ Նիկոլ Փաշինյան
![]() 263 Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 11:24 «2025թ․ օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը շրջանակային մակարդակում լուծվում է, որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը»,- այս մասին այսօր կառավարության նիստում մինչև զեկուցվող հարցերի քննարկմանն անցնելը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ երեկ ՀՀ-ի ԱՄՆ-ի կառավարության անունից տարածվել է TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ «Կարծում եմ՝ պետք է գնահատենք այդ հայտարարության նշանակությունը․ այս հայտարարության իմաստն այն է, որ խաղաղությունը կոնկրետ գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում և մեր տարածաշրջանում, այն այլևս իրականություն և իրողություն է․․․ Պետք է արձանագրենք, որ մենք՝ որպես պետություն և որպես հանրություն, չգիտենք՝ ինչ բան է ապրել խաղաղության մեջ, խաղաղության պայմաններում։ Մենք նոր-նոր, քայլ-քայլ սովորում ենք․․․»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ երեկվա հայտարարությունից բխող գործողություններ պետք է իրականացվեն։ |

Բարձրաստիճան հոգևորականները՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
4515:30
«Ղազախստանը գեղասահքից ոսկե մեդալ է վերցնում, իսկ մեր մոտ դեռ աղը ասֆալտ է ուտում»․ Բաբկեն Պիպոյան
10713:18
«Բոլոր լրագրողներդ պետք է ՔՊ ընտրեք, լուրջ եմ ասում»․ Ալեն Սիմոնյան
11613:12
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
12510:12
ՔՊ-ական պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել․ «Հրապարակ»
14909:18
Բերդերում տեղ են ազատում. «Հրապարակ»
13309:12
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
15008:24
«Պարտքով գնած սպառազինությունը փորձում են կրկնակի «ծախել» հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան
21502:06
