««Զեղչել» է գրեթե ամեն ինչ»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զեղչել, զեղչել մինչև վերջ
Փաշինյանի կառավարությունը վերջին շրջանում «զեղչել» է ոչ միայն Վեհափառին՝ ամեն բան անելով, որ նրա անունը պատարագների ժամանակ չհնչի, այլ ընդհանրապես՝ «զեղչել» է գրեթե ամեն ինչ։
2018-ից իբրև թե «չզեղչելու» քաղաքականություն որդեգրած Նիկոլն ամենասկզբից «զեղչեց» գեներալներին, իսկ իր ընտանիքի անդամներն էլ մեծ եռանդով «զեղչում» էին մինչև այդ պահը զոհված տղաների հիշատակը՝ հայտարարելով, թե վերջիններս զոհվել են հանուն ոչնչի։ Այդպես էլ ավելի հեշտ դարձավ «զեղչել» Արցախը։
Այնուհետև Նիկոլը Պրահայում «զեղչեց» Արցախի հարցը՝ ասելով, թե միջազգային հանրությունն իրեն ասում է «զեղչի», հակառակ պարագայում ոչ մի լավ բան չի լինի։ Մինչ այդ նա արդեն իսկ «զեղչել» էր Սև լճի մի մասը՝ պատճառաբանելով, թե այնտեղ տարին 12 ամիս ձյուն է, և չարժի դրա համար պայքարել։
Արցախի հարցը վերջնական «զեղչելուց» հետո (ՄԽ լուծարումը), նա հպարտությամբ հայտարարեց, որ Արցախը թոկ էր մեր վզին, և նա ի սկզբանե էլ որդեգրել էր այն «զեղչելու» ստրատեգիա:
Չբավարարվելով իր կառավարման տարիներին հայ ժողովուրդի կրած կորուստներով՝ հիմա էլ ստիպում է վերջինիս «զեղչել» սեփական արժանապատվությունը՝ այնպես անելով, որ նույնիսկ զոհվածի ծնողն իր մեքենան լիցքավորի ադրբեջանական բենզինով՝ այդ պրոցեսը ուղեկցելով սրտիկներով և երաժշտությամբ: Զուգահեռ նա «զեղչում» է նաև ռազմական բյուջեն ու ծառայության ժամկետը։
Հ.Գ
Ստեղծված իրավիճակի միակ լուծումը հետևյալն է․ «զեղչել» Նիկոլին..․»։

«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
4114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
8814:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
6914:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
5814:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7013:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
8112:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8112:30