«Եվրոպական երկրներից առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա»․ #Bild

Եվրոպական երկրներից առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կղզու՝ Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին: Այս մասին հաղորդում է Bild-ը՝ հղում կատարելով տեղում գտնվող լրագրողներին:
Նշվում է, որ դանիական բանակի «Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկի օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել են ոչ միայն դանիացի զինվորականներ, այլև Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Գրեթե միաժամանակ դանիական մեկ այլ «Hercules» վայրէջք է կատարել կղզու արևմուտքում գտնվող Կանգերլուսուակ օդանավակայանում։ Երկու ինքնաթիռներն էլ թռչում էին անջատված տրանսպոնդերներով։
Այսօր սպասվում է նաև Բունդեսվերի առաջին 13 զինվորականների ժամանումը Նուուկ: Բացի Գերմանիայից, կղզում զինվորականներ տեղակայելու առաքելությանը կմասնակցեն Մեծ Բրիտանիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Շվեդիան: Այն համակարգվում է ոչ թե ՆԱՏՕ-ի կառույցների միջոցով, որոնց անդամ են այդ բոլոր երկրները, այլ Կոպենհագենից։ Թերթը նշում է, որ առաջին զինվորականների մեկնել են կղզի, երբ երեկ Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների բանակցությունները ԱՄՆ-ի հետ տապալվել են:

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
22215:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10413:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9913:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10613:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26010:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10209:24