«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խուսափում «փոխանակման» տրամաբանության մասին խոսելուց»․ Հակոբ Բադալյան
![]() 243 Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 15:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեր 4 հայրենակցի վերադարձը Բաքվից կապ չունի սիրիացի երկու վարձկանին վերադարձնելու հետ, դա փոխանակում չէ: Պարզապես ծիծաղելի է մտածել, թե բանալ զուգադիպություն էր, որ սիրիացի երկու վարձկանները հանձնվում են կամ դրա մասին հայտարարվում է հենց այն օրը, երբ մեր չորս հայրենակից է վերադառնում Բաքվից: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խուսափում «փոխանակման» տրամաբանության մասին խոսելուց: Նախ, որովհետև բուն նպատակը քարոզչությունն է, իսկ այդպես՝ քարոզչական էֆեկտը թուլանում է, նվազում է «դիվանագիտական հմտության» և «խաղաղության» էֆեկտը: Երկրորդ, խուսափում է ասել «փոխանակում», որովհետև Հայաստանը տալիս է բացահայտված վարձկանների, իսկ Ադրբեջանը՝ պարզապես ուժով առևանգված քաղաքացիների, որոնց պատանդառել է Բաքվում: Եվ երրորդ. արդյո՞ք վարձկանները շատ ավելի վաղ չէ, որ հանձնված են եղել, պարզապես այդ մասին հայտարարվել է այսօր: Իսկ չորս մեր հայրենակիցները վերադարձել են իսկապես ոչ «փոխանակման» տրամաբանությամբ, այլ Թրամպի ուղու շրջանակային համատեղ հայտարարության «դիմաց»: Այս մասով նկատենք նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի արձագանքը այդ հայտարարությանը: Խոսնակը ասել է, թե «շրջանակային փաստաթղթի ընդունումը կարևոր է Հայաստանի պարտավորությունների տեսանկյունից»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիրների նկատմամբ»․ Սևակ Խաչատրյան
1710:48
«Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է ընդունել «պատմությունից ազատված» պետության մոդելը»․ Արմեն Հովասափյան
8410:12
«Քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ վարչապետինը կլինի»․ Նարեկ Կարապետյան
12909:30
«Աղմուկը կկանգնի, սակայն վերքը դեռ շատ երկար կարյունահոսի». Տիգրան Աբրահամյան
13309:24
Առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի (լուսանկար)
13807:18
«ԱՄՆ-ն հանում է Ադրբեջանի նկատմամբ դրված զենքի վաճառքի արգելքը». Գևորգ Սաֆարյան
17504:06
«Ցավալի է և′ երիտասարդ հայի մահը, և′ այն, որ դա տեղի է ունենում հանուն ոչ հայերի ու Հայաստանի շահերի». Մհեր Հակոբյան
21003:06
«Այս իշխանությունը ոչ թե կառուցում է պետություն, այլ քանդում է հիմքերը»․ Արսեն Նիկողոսյան
23702:06
