«Դժվար է դիտել, երբ ձեռքերդ կապված են, ներկայությունդ չկա, մարդիկ ինչ ուզում, ասում են. պետք է պատասխան տան». Բագրատ Սրբազան
![]() 257 Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 16:36 «Դատավարության առանձին մասնակիցներ իրենց ելույթներում առանձին խոսում են սույն քրեական գործի հետ որևէ առնչություն չունեցող փաստերի և իրավիճակների մասին: հորդորում ենք, որ դատարանն անմիջապես ընդհատի դատավարության ցանկացած մասնակցի, երբ վերջինս սկսում է խոսել սույն քրեական գործի հետ որևէ կապ չունեցող հանգամանքների մասին»,-«Սրբազան շարժման» գործով նիստում հայտարարեց հանրային մեղադրողը: Բագրատ Սրբազանը արձագանքեց. «Դա նաև իմ ասելիքների պատճառով է եղել, բայց ես շարունակելու եմ նույնը ասել: Օրինակ, ՔԿ ղեկավարի պահվածքը, այս գործի մեջ մինչև այսօր չարձանագրված փորձաքննությունների պարագան... Սրանք վիրավորական են, չէ՞, անպայման չի, որ բառերը լինեն վիրավորական: Ամենավիրավորականն այն է եղել, որ ինձ՝ 30 տարի ծառայած մարդուն, կարող են ասել հանցագործ, ահաբեկիչ: Եվ եթե մեր համբերությունը չի հատում այդ սահմանը, ուրեմն չեմ կարծում, որ այս դատարանում որևէ մեկն իրավասություն ունի դատարանին ասելու, թե ինքն ինչպես վարվի ինչի նկատմամբ: Առաջիկայում նաև ավելի խիստ եմ լինելու հատկապես նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն սուտը ճշմարտության տեղ ներկայացնել, չարը՝ բարու տեղ: Պետք է մարդիկ պատասխան տան. շատ դժվար է 6 ամիս շարունակ դիտել, թե անընդհատ բոլոր ուղղություններով կարող են քեզ ինչ-որ բան ասել, երբ որ քո ձեռքերն ամբողջությամբ կապված են, ներկայությունդ չկա, և մարդիկ ինչ ուզում՝ ասում են, դատարանում էլ կրկնում են»: |

«Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է ընդունել «պատմությունից ազատված» պետության մոդելը»․ Արմեն Հովասափյան
1910:12
«Քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ վարչապետինը կլինի»․ Նարեկ Կարապետյան
10209:30
«Աղմուկը կկանգնի, սակայն վերքը դեռ շատ երկար կարյունահոսի». Տիգրան Աբրահամյան
10209:24
Առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի (լուսանկար)
13107:18
«ԱՄՆ-ն հանում է Ադրբեջանի նկատմամբ դրված զենքի վաճառքի արգելքը». Գևորգ Սաֆարյան
16904:06
«Ցավալի է և′ երիտասարդ հայի մահը, և′ այն, որ դա տեղի է ունենում հանուն ոչ հայերի ու Հայաստանի շահերի». Մհեր Հակոբյան
20603:06
«Այս իշխանությունը ոչ թե կառուցում է պետություն, այլ քանդում է հիմքերը»․ Արսեն Նիկողոսյան
23502:06
«Գույք ու գումարներ են վերադարձվում, բայց հետո ինչ է լինում՝ քչերն են իմանում»․ Արման Մելիքյան
17801:06
