Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին քաշքշելով հեռացնելու միջադեպի մասին
![]() 233 Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ., 13:30 Արդեն հայտնել էինք ՊՊԾ աշխատակիցների կողմից «Ժողովուրդ»-ի լրագրողներին ԱԺ շենքից հեռացնելու մասին։ Ավելի ուշ, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով տեղի ունեցածին, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Սևով սպիտակի վրա գրված է՝ ով կարող է ներկա լինել հանձնաժողովի նիստին։ Լրագրողները, ովքեր հավատարմագրված չեն, զրկվել են, չեն կարող էնտեղ գտնվել։ Նպատակը՝ գալ, լուր տա՞լն է, թե՞ սեփական անձի շուրջ սկանդալ սարքելը։ Կարգ գոյություն ունի, որը խախտվել է»։ Հարցին՝ իսկ ինչու են զրկվել, որովհետև Հայկ Կոնջորյանին հարց են տվել, որը նրան դուր չի եկե՞լ, ասաց․ «Նորից վերադառնում ենք էն բանին, ինչի մասին խոսում էի։ Դուք ասում եք այն, ինչ որ ձեր կարծիքն է»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Նախորդ տարի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին ԱԺ միջանցքում՝ սահմանված վայրում հարց տալու համար ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը զրկել է օրաթերթի լրագրողներին ԱԺ հավատարմագրից: Հիմա հարցը գտնվում է դատարանում: |

Ալիևը կրկին ՀՀ Սահմանադրության փոփոխությունից է խոսել (տեսանյութ)
2210:39
«Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը պետք է գնի Հայաստանը»․ Հայկ Խանումյան
3410:30
ՔՊ ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը շարունակվում է (տեսանյութ)
6610:00
«Որքան ընտրությունները մոտենան, այնքան Փաշինյանը սրելու է խաղը»․ Տիգրան Աբրահամյան
7209:48
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. «Ժողովուրդ»
9109:06
«Օդից բաներ է հնարում՝ Եկեղեցին քանդելու քաղաքականությունն առաջ տանելու համար»․ Դերենիկ Մալխասյան
14803:06
«Մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է»․ Ստեփան Դանիելյան
18101:06
ՔՊ-ի օգտին արված ապօրինության դեպքով քրգործ հարուցվեց». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
19500:42
