«Պետական անվտանգությունը PR արշավ չէ»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ներկայիս իշխանականներն ինչքան էլ պոպուլիզմի դոզան բարձրացնեն և աղմուկը մեծացնեն, խորքային մակարդակում, իրոք, չեն գիտակցում, որ միջազգային հարաբերությունների և անվտանգության միջավայրի դինամիկան այսօր փոխվում է գերարագ կերպով։ Տեխնոլոգիական հեղափոխությունը՝ արհեստական բանականությունից մինչև ցանցակենտրոն պատերազմներ, արմատապես վերաձևակերպել է ուժերի հարաբերակցությունը, սպառնալիքների բնույթը և ռազմավարական հաշվարկների տրամաբանությունը։
Այս պայմաններում 1990-ականների անվտանգության տրամաբանությունը մեխանիկորեն տեղափոխել 2020-ականների իրականություն՝ ուղղակի անգրագիտության դրսևորում է։ Այն ժամանակ, երբ տեղեկատվական, կիբեր և անօդաչու բաղադրիչները կա՛մ չկային, կա՛մ ունեին երկրորդական նշանակություն, սահմանային խրամատային շերտավորված պաշտպանությունը կարող էր դիտարկվել որպես նորմալ ու բավարար մոդել։ Այսօր, երբ մարտադաշտը դարձել է բազմաշերտ և բարձր տեխնոլոգիական, նույն մոտեցումը չի կարող դիտարկվել որպես համարժեք պատասխան նոր սպառնալիքներին։
Անօդաչու թռչող սարքերի, սահմանային ենթակառուցվածքների կամ թվայնացված դիտարկման համակարգերի ներկայացումը որպես «վաու» նորարարություն ավելի շատ վկայում է իշխանականների տարրական գիտելիքների բացակայության մասին, քան «իրական առաջընթացի»: Օրինակ, սրանց կողմից սահմանային ամրացման շրջանների կառուցումը «գրանդիոզ ծրագիր» ներկայացնելը ուղղակի հերթական քաղաքական չափազանցության դրսևորումն է։
Կրկնում եմ՝ եթե խաղի կանոնները փոխվել են, ապա պաշտպանական մարտավարությունն ու ռազմավարական մտածողությունը պարտավոր են փոխվել համակարգային մակարդակով, ոչ թե մակերեսային ձևափոխություններով։
Եվ վերջում՝ խոստումների ու աղմուկի փոխարեն գործ անել է պետք, պետական անվտանգությունն էլ PR արշավ չէ։ Ամեն բան թանկով մի՛ վաճառեք խեղճ հասարակության վրա՝ որպես «աննախադեպ ձեռքբերում»...»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
91Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
103Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
99Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
171Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
111Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
116Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
99Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
131Երեկ, 18:36