«Լուծումն այն է, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը գնի ՀՀ-ի ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր»․ Նիկոլ Փաշինյան
![]() 246 Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ., 22:24 «Ռուսաստանը հայտարարել է, որ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ, և սրա մասին ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ, նա աջակից է այս բոլոր ծրագրերին»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում երկաթուղու Երասխ և Ախուրիկ հատվածների վերակառուցման հարցի շուրջ։ «Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, քանի որ երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Հայաստանը շրջանցելու առաջարկի կողմնակիցների թիվը մեծանում է։ Մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն չենք ունեցել, չենք էլ ունենա, բայց ՌԴ-ի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական դիրքերի և մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, ՌԴ-ից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը՝ օրինակ՝ Ղազախստանը, Քաթարը, ԱՄԷ-ն․ սա տարբերակ է, որը դեռևս չի քննարկվել»։ |

Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Չիլի
2122:30
«Փարիզում հանդիպում եմ ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ»․ Դավիթ Խուդաթյան
6022:12
«Իրանական «նիկոլ» չգտնվեց, ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանում հաղթանակ արձանագրել»․ Ստեփան Դանիելյան
10521:42
ԱՄՆ-ն կաջակցի Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանությանը, եթե նա հետքայլ չանի. #WSJ
20021:24
Հայաստան եկող բեռներով կոնտեյներները մնացել են Իրանի նավահանգիստներում (տեսանյութ)
13521:18
«Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»․ Նիկոլ Փաշինյան
10921:00
«Գները շարունակաբար աճում են, աշխատավարձերը մնում են նույնը»․ Մեսրոպ Առաքելյան
10820:48
«Օգոստոսի 8-ի եռակողմը թուղթ է, որը ենթակա է առնվազն դե ֆակտո փոփոխության»․ Հակոբ Բադալյան
13220:18
