«Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են». Միհրան Հակոբյան

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլն արդեն 8 տարի է՝ վարչապետի աթոռին է: Նիկոլը վարչապետի աթոռին է թառել՝ ժողովրդին խոստանալով կուլակաթափ անել օլիգարխներին ու ապամոնտաժել օլիգարխիկ համակարգերն ու կլանները:
8 տարիների ընթացքում Նիկոլը ոչինչ չի արել օլիգարխների դեմ, ոչինչ չի արել կրիմինալ կլանների դեմ, մասնակցել է նրանց զավակների հարսանիքներին, կերել-խմել հետները, տըրնգի պարել… ու կթել:
Ոչինչ չի արել ու ոչինչ չի էլ անելու, որովհետև Նիկոլի միակ, կրկնում եմ՝ միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են՝ ձայն բերողների ու փող բաժանողների ինստիտուտով:
Հայաստանը ներսից կերած այս կլանների համար Նիկոլը գտածո է, որովհետև մի քանի պարկ փող դեմը շպրտելով ու մի քանի կեղտոտ ծառայություն մատուցելով՝ կարող են անել այն, ինչը չէին կարող անել տարրական տղամարդկային արժանապատվություն ունեցող այլ կառավարիչի պարագայում:
Այնպես որ հիշեք՝ երբ Նիկոլի նմանները մայում են օլիգարխիկ ու կլանային համակարգը վերացնելու մասին, գրպաններիդ տեր եղեք, որովհետև անցած 8 տարիներն նիկոլենք ապացուցել են, որ ընդունակ են ընդամենը 2 բանի՝ ձեզ թալանել ու ձեր Հայրենիքից մասեր հանձնել»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
91Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
103Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
99Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
171Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
111Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
116Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
99Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
131Երեկ, 18:36