«Պարտքով գնած սպառազինությունը փորձում են կրկնակի «ծախել» հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ 20 տարի առաջվա պաշտպանական կառույցներն ու սպառազինությունն այսօրվա պատերազմական դինամիկայի ու իրողությունների մեջ են դիտարկում, դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար, իսկ հիմա դրանց թիվը մի քանի տասնյակ հազարի ենք հասցրել։
Կա սպառազինություն, զինտեխնիկա, որը 10 կամ 20 տարի առաջ ոչ միայն խնդիր էր լուծում, այլև դրա նշանակությունը էական էր տարբեր գործողություններում, իսկ հիմա դրա դերը մոտեցել է 0-ի։
Նույնը վերաբերում է պաշտպանություն կառուցելիս տարբեր տասնամյակների սպառնալիքներին, Ադրբեջանի հնարավորություններին, կարողություններին և այլն։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ հայկական զինուժի ամենամարտունակ միավորը՝ Պաշտպանության բանակը լուծարած, զինտեխնիկայի և սպառազինության մի մասը Բաքվին հանձնած իշխանության դեմքերը խոսում են հարկատուների գումարներով և սերունդների թողած պարտքով գնած սպառազինության մասին ու փորձում այն կրկնակի «ծախել» հասարակությանը»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
91Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
103Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
99Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
171Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
111Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
116Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
99Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
131Երեկ, 18:36