«Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել

Հունվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը Երևանի բնակիչ 29-ամյա Ռոբերտ Գ․-ն իր կնոջը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է լույս աշխարհ գար նրանց առաջնեկը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրն առողջական խնդիրներ երբևէ չի ունեցել, հետազոտվել է բժիշկների կողմից, որից հետո բժիշկն ամուսնուն հայտնել է, որ կնոջ մոտ ամեն ինչ իդեալական է, առողջական ոչ մի խնդիր չունի, ու առաջիկա ժամերին երեխան կծնվի։ Հայրն իր ընտանիքի անդամների հետ հիվանդանոցից տեղ չեն գնացել՝ սպասելով բարի լուրին։ Սակայն կարճ ժամանակ անց հիվանդանոցից հորը տեղեկացնում են, որ նորածինը, ով տղա էր, ծննդաբերության ժամանակ մահացել է։ Մայրը նույնիսկ դիմել է նրանց՝ ասելով, որ կարող են նաև կեսարյան հատում անել, մինչդեռ բուժքույրը հայտնել է, որ ինքը դրա իրավունքը չունի։ Նորածնի հարազատներն ասել են, որ իրենք երեխայի մահվան մեղավոր են համարում «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Սվետլանա Վարազդատովնային և Հասմիկ Հարությունյանին։ Այսօր դեպքի մասին ծնողները դիմում են ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»։

Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից (տեսանյութ)
18000:12
«Միջադեպ՝ Մուրացանի փողոցում․ դի է հայտնաբերվել»․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում
161Երեկ, 23:24
Կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ
180Երեկ, 22:48
Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի
162Երեկ, 22:12
Մոսկվայում որդին սպանել է հորը
366Երեկ, 16:41
Թոխմախի գերեզմանատանը հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
202Երեկ, 15:42
5 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
455Երեկ, 10:40
ԱԹՍ-ն հարվածել է ՌԴ Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
728Երեկ, 09:58