«Սաակաշվիլու ողբերգական պատմությունն ուսանելի է հետխորհրդային երկրների համար»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բի Բի Սին փաստագրական ֆիլմ է նկարել 2012 թվականին, որը կրում է Путин, Россия и Запад վերնագիրը:
Իմ ընկերներին և հետևողներին խորհուրդ եմ տալիս դիտել այն, ուղիղ 4 ժամ է, բայց ամբողջովին հասկանալի է դարձնում (դա չի նշանակում՝ արդարացնում) նաև այսօրվա ռուս-ուկրաինական եղբայրասպան պատերազմը, ռուսական ներխուժումն Ուկրաինա: Ես ֆիլմը դիտել եմ մի քանի անգամ, այդ թվում՝ այս գիշեր՝ հերթական անգամ:
Վրաստանի և Սաակաշվիլիի հետ մի պահ կա, որ արտակարգ հետաքրքրիր է: Ուրեմն, ամերիկացիներն ու եվրոպացիները վրացի պաշտոնյաներին բազմաթիվ խորհուրդներ են տալիս, թե ռուսների հետ հարաբերություններում հատկապես ինչ չպետք է անել, բայց դրանցից մեկը, որ նշում է Լեհաստանի արտգործնախարարը հետևյալն է՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանն ունի մի կարևոր առավելություն և խաղաքարտ, դուք տուժած կողմն եք, դուք չանեք քայլեր, որ կորցնեք այդ առավելությունը: Վրաստանը, կարծելով, որ հավաքական Արևմուտքը գալու և փրկելու է իրեն, չլսեց այդ կարևոր խորհուրդը, հարձակվեց Հարավային Օսիայի ուղղությամբ և եղավ այն, ինչ եղավ: Անշուշտ, ռուսները սադրեցին, բայց չպետք էր տրվել այդ սադրանքին: Այս պատմությունը կարող է ուսանելի բոլոր այն երկրների համար, ովքեր 100 տարի համոզված են լինում, որ իրենց փրկիչները ռուսներն են, հետո 180 աստիճան շրջվում և վստահ են լինում, որ նոր փրկիչ են գտել մի այլ տեղ՝ Եվրոպայում կամ Ամերիկայում:
Ընդհանրապես, Սաակաշվիլու ողբերգական պատմությունը խիստ ուսանելի է Ռուսաստանի հարևանությամբ գտնվող տարածքի երկրների համար, որոնք մի ժամանակ կոչվում էին հետխորհրդային»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
238Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
154Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
184Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
190Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
167Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
14929.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13029.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
29029.08.2026, 22:36