«Ուղղակի ցնցող է հայերիս վերաբերմունքը մեր շուրջը կատարվողին». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարածաշրջանային ու գլոբալ անկայունության, մեզ շրջապատող տարածաշրջանում հակամարտությունների սրման ֆոնին ուղղակի ցնցող է հայերիս վերաբերմունքը մեր շուրջը կատարվողին։ Դեռ հասարակ ժողովուրդը մի կողմ, բայց ավելի տարակուսելի է մասնագետ ու փորձագետ, քաղաքական դերակատար ու քաղաքական ակտիվություն ունեցողների վարքագիծը:
Տպավորություն է, որ ճնշող մեծամասնությունը ֆուտբոլային ֆան ակումբի անդամ է և մեր առաջ Բարսելոնա -Ռեալ Մադրիդ ֆուտբոլային խաղն է, որտեղ ֆուտբոլային ֆան ակումբի անդամները երկրպագած ակումբի հաղթանակն են տենչում, իսկ պարտության դեպքում էլ միայն տրամադրությունն է ընկնելու:
ԵՒ միայն քչերը՝ որակյալ քչերը, որ հասկանում են, թե այս ամենը խաղ չէ և կարող է քիչ հեռու փչող քամին հասնել նաև իր տուն...
Զավակների մի խումբ էլ կա, որ ինքը լինելով օտար քամիների ֆանատ, որոշում է իր ֆանտազիաները կապել մարդկանց գլխին...
Այնինչ այս ամենը խաղ չէ, ավելին՝ դառը և դաժան իրականություն է, որտեղ ո'չ թե արժեքներով են ուժեղներն առաջնորդվում, այլ շահերով՝ շատ պարզ ու կոնկրետ շահերով։ Էմոցիաները թողնելով թույլերին ու մակերեսային մտածողներին։
Եթե քո ելակետը Հայաստանն ու Հայաստանի շահը չէ, ապա դու ընդամենը «ֆան ակումբի» գործիքն ես, որին օգտագործելու և դեն են շպրտելու»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
10510:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10008:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
146Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
158Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
152Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
267Երեկ, 22:01