«Հարկադիրի աշխատակիցներին սպասում է կամ Մատթեոսի, կամ Հուդայի ճակատագիրը». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարկադիրի աշխատակիցներին սպասում է կամ Մատթեոսի, կամ Հուդայի ճակատագիրը: Այլ կերպ ասած՝ վերջիններս կամ կնզովվեն, կամ կսրբացվեն:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը շուտով մեծ շուքով կմտնի նոր ոլորտ:
Դատարանները սկսել են զբաղվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործերով և, ըստ այդմ, բեկանում են կաթողիկոսի որոշումները: Տրամաբանական է, որ Հարկադիրը պարտավոր է կատարել դատարանների վճիռները: Ստացվում է՝ շուտով Հարկադիրի աշխատակիցները (պայմանական թորոսյանարմենները) գնալու են Եկեղեցու տարբեր թեմեր՝ կաթողիկոսի որոշումներով թեմակալ առաջնորդների պաշտոններից ազատված, ինչպես նաև կարգալույծ անձանց «օրենքի ուժով» իրենց նախկին դիրքերում վերականգնելու նպատակով:
Փաստորեն, Հարկադիրը ևս խառնվելու է Աստծո գործերին:
Մինչ Հիսուսին հետևելը Մատթեոսը աշխատում էր՝ որպես հռոմեական իշխանության հարկահավաք, ինչի պատճառով հասարակության մեջ համարվում էր մեղավոր ու արհամարհված։ Հիսուսը նրան կանչեց հետևել Իրեն, և Մատթեոսը թողեց ամեն ինչ ու դարձավ առաքյալ։
Մատթեոսի օրինակով Հարկադիրի աշխատակիցները կարող են ապաշխարհել և սրբանալ, սակայն կարող են նաև Հուդայի նման «անիծված լինել դարերի ընթացքում»՝ որպես դավաճանության խորհրդանիշ։
Եվ այսպես՝ Մատթեո՞ս, թե՞ Հուդա:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
10510:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10008:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
146Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
158Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
152Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
267Երեկ, 22:01