«Առաքել եպիսկոպոսի որդու` Քյարամյանի պատճառով ես այսօր չեմ կարողանում իմանալ իմ որդու ճակատագիրը». անհետ կորածի մայր

Անհետ կորած զինծառայող Վարուժան Իսրայելյանի մայրը՝ տիկին Ասյան Վեհափառ Հայրապետին խնդրում է մաքրագործել Չարենցավանի եկեղեցին, որտեղ այսօր պատարագի է մասնակցել Նիկոլ Փաշինյանը: Նա տարակուսում է՝ այսօր պատարագ մատուցած տեր Համազասպը 5 տարի է՝ իր կողքին է, և ինքն էլ չի հասկանում, թե ինչպես են նրան ստիպել՝ զեղչել կաթողիկոսի անունը և աջակցել Նիկոլ Փաշինյանին: «Բոլորս էլ գիտենք, որ Կոտայքի թեմի առաջնորդը՝ Առաքել արքեպիսկոպոսը, որ այստեղ էր, ունի զավակներ՝ տղա և աղջիկ: Էդ նույն տղան՝ Քյարամյանն է կոծկել մեր երեխաների գործերը: 5 տարի է՝ չեմ կարողանում բացահայտել իմ երեխայի ճակատագիրը հենց նրա թեթև ձեռքով՝ ինքն է ծածկադմփոց արել Նիկոլի հետ միասին: Սա այն միակ տեղն էր, որտեղ ես ամեն կիրակի գալիս եմ, եթե պետք լինի, ամեն կիրակի կնկարեմ, կուղարկեմ, որ տեսնեք այն ճշմարիտ հավատացյալների դեմքերը, որ միշտ այստեղ են: Այսօր այստեղ հավաքվածների 50 տոկոսը դրսից բերված էին»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց տիկին Ասյան:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
10510:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10008:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
146Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
158Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
152Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
267Երեկ, 22:01