«Ահա թե ինչ է տիրում «Չայնի»-ի հատվածում»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընդհանրապես բնության օրենքն է՝ ձմռանը ձյուն է գալիս․ հայաստանյան իրականության համար այս փաստը դժվար է ընկալվում, այլապես ՀՀ միջպետական ճանապարհներին նման անտերխանան ու այս աստիճան կատաստրոֆիկ վիճակ չէր լինի։ Ոլորտի պատասխանատուները՝ ՏԿԵ նախարարություն կոչված ցեխն ու դրա պատասխանատուները, իրենց նման մոտեցմամբ ցույց են տալիս, թե որքան թքած ունեն մարդկանց նորմալ տեղաշարժն ապահովելու վրա։
Խուդաթյան Դավիթին թողնես՝ մենակ մեծիկ-մեծիկ լոթիական զրիցներ անի ասֆալտ անելու և այլնի մասին, բա էդ ասֆալտը մենակ անելու համար չի՞ է, դրան պիտի «պահես ու փայփայես», ոնց որ սիրում է ասել քո սիրելի շեֆը։ Դե դուք սիրում եք, մենակ շեֆի աչքի հաճոյանալու համար ավարտական ակտերը ներկայացնեք, բա մնացա՞ծը։
Ահա թե ինչ է տիրում այս պահին Սևան-Երևան մայրուղու «Չայնի» կոչված հատվածում․ կատարված չեն ձնամաքրման համապատասխան աշխատանքներ, մայրուղում ամբողջովին մերկասառույց է, քանի որ ողջ գիշեր տեղացած ձյունը, ցածր ջերմաստիճանով պայմանավորված, ամբողջովին սառել է և երթևեկը դարձրել իսկական պատիժ։ Մյուս նկարում մայրաքաղաք մտնող հատվածն է․ հարյուրավոր մեքենաներ ուղղակի կանգնած են, տեղաշարժ չկա։
Դե մայրաքաղաքի փողոցներում տիրող դժոխքի մասին խոսելն ավելորդ է՝ սառած մայթեր, անանցանելի փողոցներ՝ ամենուր մերկասառույց։ Բայց դե կարևորը՝ ամենքդ մի 5-6 միլիոն պրեմիա եք ստացել՝ ջհանդամ, թե մարդիկ ձեր մասին ինչ են մտածում»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
10510:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10008:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
146Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
158Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
152Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
267Երեկ, 22:01