«Հաղորդումն իրավապահներին ներկայացրել է Ալեն Սիմոնյանը և նրան է պետք հարցեր տալ»․ Ժաննա Ալեքսանյան
![]() 233 Երկուշաբթի, 19 հունվարի, 2026 թ., 15:54 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ ստիպված էի լսել Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն այն հույսով, որ լրագրողներ հարցեր կուղղեն նրան Նարեկ Սամսոնյանի ապօրինի բանտարկության հետ կապված, հատկապես որ հացադուլի 11-րդ օրն է և առողջական խնդիրներ ունի։ Հաղորդումն իրավապահներին ներկայացրել է Ալեն Սիմոնյանը և նրան է պետք հարցեր տալ։ Օրինակ, թե ինչու է Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին «շան լակոտներ ու լածիրակ» անվանել (որից հետո պատասխան է ստացել), արդյոք նրա միջամտությամբ է, որպես բարձրաստիճան պաշտոնյա, տղաներին կալանավորելն ու հետագայում կալանքը 3 ամսով երկարաձգելը։ Եվ մի հարց էլ, որն ինձ շատ է հետաքրքրում, կարող ենք մենք՝ սովորական քաղաքացիներս, հակադարձել «շան լակոտն ու լածիրակը» դու ես, երբ մեզ վիրավորում է պաշտոնատար անձը։ Բայց ամենակարևորն, իհարկե, Նարեկի առողջական վիճակն է և մի բան պատահելու դեպքում պատասխանատուն Ալեն Սիմոնյանն է։ Ոչ մի հարց լրագրողների կողմից չտրվեց։ Դուք կարող եք չկիսել նրանց հայացքներն ու խոսույթը, բայց ակնհայտ ապօրինությունների դեմ պետք է ընդվզեք, որովհետև հաջորդը կարող եք լինել դուք»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
9322:12
«Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են». Միհրան Հակոբյան
13721:42
«Լավ իմացիր՝ դու պարտության խորհրդանիշ ես ու վերջ». Էդուարդ Շարմազանով
14121:24
«Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ». Մեսրոպ Առաքելյան
13420:42
«Երևանում ունենք մաքուր ադրբեջանական ընտանիքներ, որոնք փոխել են ազգանունները և հայ դարձել». Թաթուլ Հակոբյան
19420:24
«Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից». Ոսկան Սարգսյան
11919:42
ՊԵԿ պաշտոնյա է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով
13619:06
«Այս սարսափելի շինարարությունը բոլորիս երեխաների կյանքի հաշվին է». Քրիստինա Վարդանյան
16518:42
