«Կառավարության անդամների ստացած պարգևավճարներով հնարավոր չէ՞ր բոլոր թոշակառուների ձմռան ջեռուցման հարցը լուծել». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Թեև մեր երկրում աղքատությունը պաշտոնապես 23-24 տոկոս է, սակայն ձմռան ամիսներին բնակչության կեսից շատը դժվարանում է կոմունալները վճարել։ Եթե մարդ չի կարողանում օգտագործած գազի, հոսանքի վճարը տալ, ուրեմն աղքատ է՝ անկախ նրանից՝ ներառված է աղքատների ցանկում, թե չէ։
Հիմա թոշակառուն պահանջում է, որ Փաշինյանը բարձրացնի թոշակները, որ գոնե կոմունալները վճարի, սա պատասխանում է, թե՝ եթե թոշակն ավելացնենք 20 հազար դրամով, մեկ ա՝ չի տաքանալու։
Ընդամենը մեկ տարի առաջ ինքն էր բողոքում, որ կառավարական հսկայական ամառանոցները չեն տաքանում, մրսում են այնտեղ, քիչ է մնում Իջևանից վառարան բերեն։
Ու ինչ արեց նա․ այո, բարձրացրեց կառավարական ամառանոցներին հատկացվող գումարները․ չասաց՝ որ բարձրացնեմ՝ մեկ ա՝ չի տաքանալու, բարձրացրեց այնքան, որ տաքանա։
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ թոշակառուի տունը չի տաքանա, որովհետև պետք է պատուհաններ փոխել, դռներ փոխել, որովհետև թոշակառուն ապրում է ծանր կենցաղային պայմաններում։
Իսկ ինչ արեց նա հենց եկավ իշխանության․ առաջին քայլերից մեկը ոչ թե թոշակառուների բնակարանային պայմանների բարելավումն էր, այլ կառավարական ամառանոցների՝ բավական ճոխ վերանորոգումը․ մամուլը գրեց անգամ շուրջ երկու միլիոն դոլարի մասին։
Հետաքրքիր է իմանալ՝ կառավարության անդամների ստացած՝ մի քանի միլիոն դոլարի պարգևավճարով, հնարավոր չէ՞ր բոլոր թոշակառուների ամբողջ ձմռան ջեռուցման, կոմունալի հարցը լուծել»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
9910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9309:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
9609:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
143Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
156Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
151Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
263Երեկ, 22:01